|
Գիտնականները պարզել են, որ շոկոլադը և կարմիր գինին դիետաների կարևոր մաս են
14.04.2016
Նոր հետազոտությունը, որը անց են կացրել Լոնդոնյան թագավորական քոլեջում, պարզել է, որ շոկոլադը և կարմիր գինին օգնում են ունենալ սլացիք կազմվածք:
Հաջողության բանալին ոչ թե կալորեաների ավանդական հաշվարկն է, այլ միլիոնավոր բակտերիաները, որոնք ապրում են մեր աղեստամոքսային համակարգում և սնվում նույն սննդով, որով և մենք: Ոմանք օգնում են մարսել սնունդը և ընդունել օգտակար նյութերը, իսկ ոմանք` խանգարում աղիներին աշխատել: Հետևաբար, պետք է օգնել լավ բակտերիաներին ապրել և սնել դրանց իրենց սիրելի սնունդով: Իսկ դրանք սիրում են պանիր, այլ կաթնամթերք, ընկույզ և բուսական յուղ: Այդ բակտերիաները չեն սիրում յուղոտ սնունդ և շաքարավազ, որոնք դրանց համար գրեթե թույն են: Օգտակար բակտերիաները շատ են սիրում նաև շոկոլադ և կարմիր գինի:
Բոլոր այս մթերքներում կան պոլիֆենոլներ՝ նյութեր, որոնք ամրացնում են իմունային համակարգը: Որքան շատ պոլիֆենոլներ լինեն մեր սննդակարգում, այդքան հեշտ կլինի մեր օրգանիզմին ընդունել վիտամիններ և միկրոտարրեր, և մենք կնիհարենք առանց տանջալի դիետաների ու ծանրաբեռնված մարզանքների:

Հետազոտության ղեկավար Թիմ Սպեկտորը երկար ժամանակ հետևում էր երկվորյակների, որոնցից մեկը ողջ կյանքում պայաքարում էր ավելորդ քաշի դեմ, իսկ մյուսն ուներ սլացիք կազմվածք: Սպեկտորը համոզված է, որ տարբերությունը բացառապես աղիների միկրոֆլորայի մեջ է:
Այսպիսով, կորող եք ուտել շատ պանիր, մածուն և ընկուզեղեն ու քիչ արագ սնունդ: Եվ կարող եք հանգիստ խմել կարմիր գինի ու շոկոլադ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8972 անգամ
Читать на русском
|