Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այնուհետև սկսեց լսել մորը' կրկնելով նույն խոսքերը». երբ ամուսնությունը գիտակցված չէ

12.04.2012

Շատերի համար ամուսնությունը, ինչպես պարզ է դառնում հետագայում, պարզապես սխալ ընտրության հետևանք է, կյանքի տհաճ մի շրջան, որից հետո նոր կյանք սկսելը միակ ցանկությունն է: Երբեմն էլ ամուսանալուծությունը միանշանակ ընկալվում է որպես դժբախտություն, նույնիսկ կյանքի ավարտ, ինչպես մեր հերոսուհու' 26- ամյա Գայանեի դեպքում:

Նա LN-ի խմբագրություն էր  ուղարկել այս նամակը:

«Մենք ամուսնացանք նրա մայրիկի միջնորդությամբ: Մեկուկես տարի անց ամուսնալուծվեցինք: Պատճառն իմ ոչ շուտ հղիանալն էր: Ամուսնությունից մի քանի ամիս անց նրա մայրը սկսեց վիճաբանություններ սարքել' անվանելով ինձ անպտուղ: Ես գնացի բժշկի: Ինձ մոտ ամեն ինչ նորմալ էր, մնում էր միայն համբերել: Սկզբնական շրջանում ամուսինս այդ հարցին նորմալ էր վերաբերվում, նույնիսկ քաջալերում էր ինձ: Այնուհետև սկսեց լսել մորը' կրկնելով նույն խոսքերը: Մի անգամ էլ ասաց, որ մեր ամուսնությունը առանց երեխայի իրեն պետք չէ: Ես անզոր էի: Նա նույնիսկ բժշկի չէր գնում, համարելով, որ խնդիրն ինձնից է, և ոչ իրենից (ինչպես և ասում էր նրա մայրը): Մի օր էլ ծնողներս ետ բերեցին ինձ' այլևս չթողնելով որ ինձ ոտնահարեն:
Որքան էլ գիտակցում եմ, որ այդ ընտանիքը սխալմունք էր, այնուամենայնիվ, ամուսնալուծությունից հետո կյանքն ինձ համար անտանելի է, անգույն: Դարձել եմ ինքնամփոփ, ջղային, միշտ տխուր: Մեղադրում եմ նաև ծնողներիս, սակայն շատ լավ գիտակցելով, որ նրանք պաշտպանում էին իրենց երեխային»:

Նամակի հետքերով գնաց մեր թղթակից Շողեր Գեւորգյանը. Գայանեի խնդրի վերաբերյալ նրա հարցերին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Ամբողջ նամակի մեջ ես չտեսա աղջկա անձը՝ «Մենք ամուսնացանք նրա մայրիկի միջնորդությամբ…», «Նրա մայրը սկսեց վիճաբանություններ սարքել...», «Մի օր էլ ծնողներս ինձ ետ բերեցին…», «Ինչպես և ասում էր նրա մայրը…», «Մեղադրում եմ նաև ծնողներիս…»: Ես համարում եմ, որ Գայանեն պատրաստ չի եղել ամուսնության: Նա թյուրիմացաբար ընտանիք է կազմել տղայի մայրիկի միջնորդությամբ: Ոչ մի բառ չկա ամուսնու զգացմունքների մասին, բացի մի կցկտուր «Նա ինձ սիրում էր» արտահայտությունից: Այս աղջիկը որպես անձ կայացած չէ: Կազմված ընտանիքը ի սկզբանե թյուրիմացություն է եղել: Ինչ վերաբերում է անպտղությանը, ապա այսօր ցանկացած գինեկոլոգ կբացատրի, որ 8-10 ամիս չհղիանալը դեռևս անհանգստանալու առիթ չէ. դա նորմալ երևույթ է բոլորի մոտ: Նույնիսկ ամենախուլ գյուղերում դա գիտեն: Չէ՞ որ անպտղությունը լուծվող հարց է, եթե կա սեր: Այսինքն՝ դա չէր կարող դառնալ հիմք ու պատճառ ամուսնալուծության համար: Եթե փորփրես այս պատմությունը, ավելի հավանական է, որ իրական պատճառներ կգտնես այնտեղ, իսկ այս ամենը եղել է ուղղակի երկրորդական խնդիր:

Հարգելի Գայանե, նամակի մեջ ես չեմ տեսնում քո տեսանկյունը: Ես տեսնում եմ, որ քեզ ամուսնացրել են, հետ բերել, և քո ամուսինը ոչինչ չի արել: Ծնողիդ չպետք է մեղադրես, չէ/ որ նա քեզ բռնի ուժով չի բերել, նա առաջարկել է, իսկ դու համաձայնվել ես: Նշանակում է, որ դու պատրաստ չես եղել այդ ամուսնությանը: Այդ ընտանիքը որպես ընտանիք չի էլ եղել»:

Կարդացեք նաեւ Ամուսնալուծությամբ կյանքը չի ավարտվում. հոգեբանի խորհուրդները

Դիտվել է 8541 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Anahit | 12-04-2012 19:36
Es krkin u krkin veradarnum em ajn banin,vor asaci aranc siro yntaniq chi linum...hamadzayneqinc het hargeliners...ays paragayum evs, ete liner ser @ntaniq@ cher pluzvi...dranic baci, asem ev sheshtem ayn, vor i verjo erexaneri mecanaluc heto amusinnern en eli mnum irar harazat`jan asox, jan lsox...enpes vor erexa chunenalu patrvakov bajanveluc araj nax mtaceq, vor mievnuynn e dzer koxakicn e dzer voxj kyanqi MIAK UXEKIC@

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2026 18:51
33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45
Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20
«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07
Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23
Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1520 անգամ
13.05.2026
Դիտվել է 322 անգամ
15.05.2026
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster