Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ընտանեկան ճգնաժամ. սեփական ամուսնուն գայթակղելու ժամն է

12.04.2012

Երկար համատեղ կյանքից հետո Ձեր ամուսինը կարող է կորցնել Ձեր հանդեպ հետաքրքրությունը: Իսկ հանձնվել պետք չէ, քանի որ այն ոչ հեշտությամբ, բայց կարելի է վերադարձնել: Փորձառու սեքսոլոգները վստահեցնում են, որ համատեղ կյանքի յուրաքանչյուր փուլում Դուք կարող եք վառել նրա մեջ նոր կրակ:

Նախևառաջ հիշեք, որ տղամարդուն պետք է գայթակղել ամեն օր, ամեն վայրկյան: Իսկ ավելի լավ կանեք' այն Ձեր սիրելի հոբբին դարձնեք: Եթե ամուսնական կյանքի ինտիմությունը թողնենք բախտի քմահաճույքին, ապա սեքսը նույնպես վաղ թե ուշ կձախողվի: Պետք է անդադար աշխատեք ինքներդ Ձեզ վրա: Մի զլացեք խնամել Ձեր մարմինը, զբաղվել յոգայով, օգտագործել օգտակար դիմակներ, ինքնակատարելագործվել ամեն օր:

Սեքսի ազդեցությունն ընդհանրապես շատ ուժեղ է տղամարդկանց վրա: Իզուր չեն ասում, որ խելացի կանայք իրենց բոլոր խնդիրներն ամուսնու հետ լուծում են անկողնում: Եթե Ձեր սեռական հարաբերություններն անհանգստության առիթ են տալիս, ապա սթափվելու ժամանակն է: Ազատվեք վերջապես հին գիշերանոցներից և գիշերային խալաթներից: Գնեք Ձեզ համար նոր ներքնազգեստ' վառ ու արտահայտիչ, որպեսզի այն իրեն նկատել տա թափանցիկ վերնաշապիկի տակից: Բայց ամեն դեպքում պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել, այլապես ճիշտ հակառակ արդյունքին կհասնեք՝ դառնալով նրա համար ծիծաղելի: Ավելի լավ է, արեք դա այնպես, որ նա աստիճանաբար սկսի նորովի տեսնել Ձեզ, նկատել Ձեր սեքսուալությունը:

Ազատվեք՝ 1. Դեղամիջոցներից:. անընդհատ բուժվող կինը միայն խղճահարություն է առաջացնում, այնպես որ հեռու տեղում պահեք Ձեր «դեղատունը»: 2. Հին օծանելիքից:. դրանք կարող եք թողնել աշխատանքի կամ տնից դուրս գալու համար, իսկ ննջասենյակում Ձեր բույրը պետք է միանգամայն տարբեր լինի' ձգող և խելքահան անող: Աշխատեք ընտրել այնպիսի բուրմունք, որը համապատասխանում է Ձեր ամուսնու ճաշակին: 

Տղամարդուն գայթակղելու ամենատարբեր միջոցներից մեկն էլ սա է: Ձեր ամուսնու հետ հաճախ հյուր գնացեք: Գնացեք ընկերների տուն, ռեստորան կամ ուղղակի զբոսնելու: Մինչև տնից դուրս գալը լավ պատրաստվեք' հաշվի առնելով յուրաքանչյուր դետալ: Եթե Ձեր արտաքինն անթերի լինի, ապա բարձր տրամադրությունը երաշխավորված է: Իսկ բարձր տրամադրությամբ կինը զինված է այնպիսի սեքսուալությամբ, որ կարող է իր կամքին ենթարկել յուրաքանչյուր տղամարդու: Թող Ձեր ամուսինը տեսնի, թե ինչ կին է իր կողքին, և ինչպիսի հիացած հայացքներ են ամենուրեք հետևում Ձեզ: Այս մեթոդն իսկապես արդյունավետ է: Այն տղամարդու մեջ արթնացնում է սեփականության զգացումը, որը պարտավորեցնում է Ձեզ իր կողքին պահել:

 

Դիտվել է 7350 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես կարելի է արձագանքել տղամարդու անպատեհ սիրախաղին․ խորհուրդ են տալիս հոգեբանները

10.01.2025
Շատ կանանց հաճելի է տղամարդկանց կողմից ուշադրության նշաններ ստանալը, հատկապես, եթե նրանք ամուրի են և պատրաստ են հարաբերությունների: Բայց ինչ անել, եթե սիրախաղը անպատեհ է թվում և գալիս է անցանկալի անձից։

Կենդանակերպի ո՞ր նշանն ընտանեկան երջանկություն կգտնի 2025 թվականին

17.12.2024
Նրանք վեցն են, և փոփոխություններ կլինեն ոչ միայն անձնական կյանքում։

Մարմնի մասեր. ինչին է նայում տղամարդը, երբ առաջին անգամ հանդիպում է կնոջը

26.11.2024
Հարաբերությունների մասնագետները նշել են, թե ինչպես օգտագործել այս գաղտնի գիտելիքները ձեր օգտին:

5 տարբերակ, որոնք կօգնեն ձեզ նրբանկատորեն մերժել տղամարդուն

09.10.2024
Ուժեղ սեռի ներկայացուցիչների կարծիքով՝ այս մեթոդներն ամենագեղեցիկն ու նուրբն են` իրենց ինքնագնահատականի հետ կապված։

10 անսպասելի պատճառ, թե ինչու այլևս չեք ցանկանում միմյանց

12.09.2024
Նույնիսկ եթե ձեր «ներքին աստվածուհին» սովորաբար ամեն երեկո անհամբեր սպասում է, թե երբ է փակվելու ննջարանի դուռը, երբեմն գալիս է հանգստության պահ, երբ ոչինչ չի կարող արթնացնել նրան:

Ինչպես է փոխվում տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ ամուսնությունից հետո

04.09.2024
Ամուսնությունից հետո շատ տղամարդիկ սկսում են վերագնահատել կնոջ դերն իրենց կյանքում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-01-2025 11:22
«Կոնկլավ» թրիլերը, որտեղ Ռալֆ Ֆայնսը խաղում է կարդինալի դերը, որը վերահսկում է նոր պապի ընտրությունը, 12 անվանակարգով գլխավորում է BAFTA մրցանակաբաշխության մրցավազքը՝ մեկով ավելի, քան «Էմիլիա Պերես» մյուզիքլը: Մրցանակների հանձնման արարողությունը նախատեսվում է փետրվարի 16-ին՝ Լոնդոնի Royal Festival Hall-ում: Դեմի Մուրը հնարավորություն ունի՝ առաջադրվելով գլխավոր դերասանուհու անվանակարգում՝ The Substance-ում իր դերի համար: Այլ նշանավոր անվանակարգերում են Սելենա Գոմեսը և Արիանա Գրանդեն՝ «Էմիլիա Պերես» և «Wicked» մյուզիքլներում իրենց դերերի համար։
16-01-2025 10:44
Բրեդ Փիթն արձագանքել է ֆրանսուհու հետ տեղի ունեցած միջադեպին, ով 830 հազար եվրո է տվել խարդախին, որը ներկայացել է դերասանի փոխարեն։ Աստղի ներկայացուցիչը պաշտոնական հայտարարություն է տարածել E! News–ին. «Սարսափելի է, որ խաբեբաներն օգտվում են հայտնի մարդկանց հանդեպ երկրպագուների սերտ կապվածությունից, բայց կարևոր հիշեցում է՝ չպատասխանել առցանց չստուգված հաղորդագրություններին, հատկապես այն դերասանների, ովքեր սոցիալական ցանցերում ներկայությունչունեն»:
16-01-2025 10:29
Ջենիֆեր Լոպեսը հսկայական քանակությամբ հագուստ և աքսեսուարներ է նվիրաբերել Լոս Անջելեսի հրդեհներից տուժածներին, հայտնում է DailyMail.com-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Իրերը շատ են եւ արժեն մի ամբողջ կարողություն: Կան շատ հարմարավետ հագուստներ, ինչպիսիք են գլխաշորերը և ջինսերը, պարզապես ամենօրյա իրեր, որոնք կօգնեն մարդկանց ոտքի կանգնել»:
16-01-2025 05:39
Քեմերոն Դիասը հինգ տարվա ընթացքում առաջին անգամ անցել է կարմիր գորգի վրայով։ 52-ամյա դերասանուհին ներկայացել է իր նոր՝ «Նորից գործի մեջ է» ֆիլմի պրեմիերային։ Իր կերպարի համար դերասանուհին ընտրել է սև տոպ և ջինսե տաբատ, ինչպես նաև երկար թրենչ։
15-01-2025 11:16
Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել են Հարավային Ավստրալիայի համալսարանի սննդաբանները։ Դարչինի կարողությունը՝ արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է գոտկատեղի շրջագիծը 1,68 սմ-ով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

LADYNEWS TV
Spotify երաժշտական ծառայությունն ամփոփել է 2024 թվականի արդյունքները և որոշել տարվա ամենահայտնի երգը։ Խոսքը «Birds of a Feather» հիթի մասին է, որը կատարում է հայտնի ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.01.2025
Դիտվել է 851 անգամ
10.01.2025
Դիտվել է 684 անգամ
11.01.2025
Դիտվել է 506 անգամ
14.01.2025
Դիտվել է 433 անգամ
16.01.2025
Դիտվել է 295 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster