Շատ հաճախ մարդիկ դառնում են ցրված՝ չափազանց շատ երազելու կամ այլ բանի մասին մտածելու պատճառով: Այսպիսի մտքերը նվազեցնում են աշխատունակությունը, քանի որ կենտրոնացման մակարդակը և ուշադրությունը ցածր է աշխատանքի համար:
Համաձայն վերջին հաշվարկների, ժամանակի մոտավորապես 50%-ը, որը անց է կացվում մեխանիկական գործողություններով՝ մազերի սանրում, հագուստ փոխել և լոգանքի ընդունում, մարդիկ ծախսում են ավելի լավ կյանքի և հրաշքների մասին երազելու վրա: Գիտնականների կարծիքով` կենտրոնանալու լավագույն տարբերակներից է սեքսով զբաղվելը:
Հետազոտությունն անց է կացվել Հարվարդի համալսարանի կողմից: Այն ցույց է տվել, որ սիրով զբաղվելուց հետո, «երկնքում ճախրելու» չափաքանակը նվազում է մոտ 30%-ով:
Ի լրումն այս տեղեկատվության, մասնագետները ավելացրել են, որ չեզոք կամ ոչ կարևոր թեմաների մասին մտքերը բերում են դրական զգացմունքների նվազման, այն դեպքում, երբ վատ և տհաճ բանի մասին մտածելը կարող է ամբողջությամբ փչացնել տրամադրությունն ու հանգեցնել ճնշված զգացմունքային վիճակի:
Սակայն կանոնավոր սեքսով զբաղվելը միշտ չէ, որ ազատում է երազկոտությունից: Դրա համար գիտնականները նաև խորհուրդ են տալիս զբաղվել մեդիտացիայով կամ հաճելի զբաղմունքով, որը կարող է երկար ժամանակ սևեռել ձեր ուշադրությունը ձեզ վրա: Այսպիսի երկար «ընթացակարգերը» կօգնեն հետագայում կենտրոնացնել ուշադրությունը այն բանի վրա, ինչը ձեզ, իրոք, հարկավոր է:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: