Այսպիսի եզրակացության են եկել Յունիոն քոլեջի հետազոտողները: Սակայն մեկ օրինաչափություն բնորոշ է բոլոր հոգետիպերի համար՝ տղամարդիկ, մանավանդ ալկոհոլի ազդեցության տակ, սխալ են հասկանում կանանց հղումները:
Որպես օրինակ նրանք ներկայացրել են իրենց հետազոտության արդյունքները: Հետազոտողները 500 կամավորի առաջարկել են գնահատել իրադարձությունների զարգացման սցենարներ, երբ բարում իրենց ժպտում է անծանոթ հաճելի աղջիկ: Ուսումնասւրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց արձագանքը կախված է նրանց ինքնազգացումից: Որպես կանոն երկու միտում է գերակշռում: Անհանգստացող կապվածություն՝ սիրո և աջակցության պահանջ, միաժամանակ մերժում ստանալու վախ, և հաղորդակցման խուսափում՝ մոտիկության վախ և անվստահության բարձր մակարդակ ամբողջ շրջապատի հանդեպ:
Արդյուքները ցույց են տվել, որ որքան բարձր է անհանգստացող կապվածության մակարդակը, այնքան շատ է տղամարդը կարծում, որ ժպտացող աղջիկն իր հետ ցանկանում է ծանոթանալ և հակառակը, որքան շատ է հաղորդակցման խուսափման մակարդակը, այնքան քիչ ուշադրություն է տղամարդը դարձնում աղջկա ժպիտին, քանի որ նա մտերմություն չի ցանկանում:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: