Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ինչպես գայթակղել տղամարդկանց՝ ըստ կենդանակերպի նշանների

24.02.2016

Թվում է թե, բոլոր տղամարդիկ էությամբ նույնն են: Ինչո՞ւ պետք է իմանալ նրանց կենդանակերպի նշանը, որպեսզի դուր գալ: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:

Յուրաքանչյուր տղամարդ առանձնահատուկ է, և հենց կենդանակերպի նշանն է որոշիչ դեր խաղում:


Խոյ

Որպեսզի գայթակղել տղամարդ Խոյին, պետք չէ ի ցույց դնել հարուստ ներքնաշխարհը․ թողեք դա այլ իրավիճակների համար: Այս նշանի ներկայացուցիչները համարում են իրենց «իսկական», խիստ տղամարդ, ում պետք է կանացի հիմարիկ էակ: Նրանք նաև չեն խուսափի պայքարել մրցակցի դեմ: Դրա համար հագեք գեղեցիկ կիսաշրջազգեստ, քսեք տուշ և սկսեք սիրախաղ անել նրա ընկերոջ հետ: Խոյը երբեք բաց չի թողնի այդպիսի «քաղցրիկի»:

600x580

Ցուլ

Ցուլ տղամարդն իսկական երեխա է, ում պետք չէ գայթակղել: Նա չի հասկանում սիրախաղ: Ավելի լավ է նրան հստակ ասել՝ «արի սիրով զբաղվենք»։ Այդ պահին, սակայն, մի նայեք նրա աչքերին, քանի որ այդ պահին դուք կտեսնեք երեխայական ուրախություն, որը ձեր միջից կհանի կիրքը և ծիծաղ կառաջացնի:

600x580

Երկվոյրակ

Այս տղամարդիկ շատ են սիրում զրուցել տարբեր թեմաներով: Ուղեղը նրանց էրոգեն կետն է: Որքան լավ դուք կարողանաք ձեր խոսակցությամբ ազդել նրա ուղեղի վրա, այդքան շուտ նա կընկնի ձեր ոտքերի մոտ: Խոսակցության թեման այդքան էլ կարևոր չէ, ուղակի խոսեք շատ և գեղեցիկ:

600x580

Խեցգետին

Այս Կենդանակերպի ներկայացուցիչները հին ավանդույթների տեր տղամարդիկ են: Նրանց մոտ ամեն ինչ իր հերթով պետք է ընթանա՝ սկզբում համբույրը, հետո հարսանիքը, այնուհետև ինտիմը, երեխաները, բանջարանոցը, հանգիստը՝ տարին մեկ անգամ և այլն: Այդ պատճառով՝ անպայման պատմեք, որ երազում եք ընտանիք, որտեղ կլինի հայրիշխանություն և համապատասխան արժեքներ: Այդ ժամանակ Խեցգետին տղամարդն անպայման կցանկա գրավել ձեզ: Սակայն ազնիվ եղեք ինքներդ ձեր հետ, եթե իրականում այդպիսի բան ձեզ չի գայթակղում, ավելի լավ է հրաժարվել նման տղամարդուց, այլապես դուք նրանից հեշտությամբ չեք ազատվի:

600x580

Առյուծ

Այս տղամարդուն պետք է ամենախելացի, ամենագեղեցիկ, ամենա-ամենա աղջիկը, որով բոլորը հիանում են: Նա ուզում է, որ բոլորը նրան նախանձեն, որ նա ունի այդպիսի ընկերուհի: Եթե դուք այդպիսինն եք, ապա նա ինքը կսկսի ձեզ գրավել: Եթե ոչ, ապա սկսեք նրան գովաբանել ամենտեղ և ամեն մեկի մոտ, դա նրան նույնպես դուր է գալիս:

600x580

Կույս

Այսպիսի տղամարդուն պետք չէ կին, իր սովորական հասկացությամբ: Նա փնտրում է ընկեր և համախոհ: Իսկ ինտիմը, ռոմանտիկան, նրա համար ընդամենը հաճելի նվերներ են: Այսպիսի տղամարդուն գայթակղելու համար ձեզ շատ ջանք կպահանջվի: Պետք է դիտել նույն ֆիլմերը, կարդալ նրա սիրած գրքերը, լսել նրա նախընտրած երաժշտությունը: Դուք պետք է դառնաք նրա նման:

600x580

Կշեռք

Այս տղամարդիկ իրենք էլ չգիտեն, թե ինչ է իրենց պետք: Որպեսզի ապարդյուն չփնտրեք նրա սրտի բանալին, ուղղակի գեղեցիկ եղեք, քանի որ կշեռքները գեղագետներ են: Միգուցե ձեր բախտը բերի, և նա հասկանա ինչ պետք է անել այդ գեղեցկության հետ:

600x580

Կարիճ

Մի փորձեք գայթակղել այսպիսի տղամարդուն: Եթե նա նկատի ձեր ցանկությունը, նա ինքը դա կանի և երջանկությունը երաշխավորված է, սակայն միայն մեկ գիշերվա համար: Այնուհետև դուք կլինեք երկար դեպրեսիայի մեջ և չեք հասկանա, թե ո՞ւր կորան նրա զգացմունքները: Եթե սիրահարվում եք նրան, ապա ձեր սիրտը կկորտվի: Ավելի լավ է հեռու վազեք նրանից:

600x580

Աղեղնավոր

Աղեղնավորի շուրջ միշտ երկրպագուհիներ կան, որոնք ամեն պահի պատրաստ են նրան առաջարկել իրենց սիրտը, հոգին, մարմինը: Եթե դուք ցանկանում եք շահել նրա ուշադրությունը, ապա պետք է պատրաստ լինեք պայքարի: Աղեղնավորը շատ է սիրում հետևել իր շուրջը կատարվող իրադարձություններին: Նա ոչինչ չի անում, ուղղակի նախապատվությունը տալիս է հաղթողին:

600x580

Այծեղջուր

Այս տղամարդիկ շատ ձանձրալի են, նրանք քննադատությամբ են նայում սեքսուալ աղջիկներին: Այդ պատճառով պետք չէ հագնվել բաց և չափազանց սեքսուալ: Ավելի լավ է նրան համալիր ճաշի հրավիրեք և չմոռանաք կոմպոտի մասին: Այդ դեպքում նա, հնարավոր է, ձեզ հետ գնա զագս, իսկ այնուհետև, միգուցե, բանը հասնի անկողնուն:

600x580

Ջրհոս

Այս նշանի ներկայացուցիչները խորհրդավոր էակներ են և ոչ ոք չի կարող կռահել, թե ինչը նա կհավանի կնոջ մեջ: Մի բան է պարզ, նա սիրում է, երբ կյանքը նրա շուրջ եռում է: Այդ պատճառով եղեք ակտիվ, ուրախ, շփվող, այնժամ նա անպայման ձեզ կնկատի:

600x580

Ձկներ

Այս տղամարդիկ սիրում են ամեն մի տարօրինակ, անսովոր և խորհրդավոր բան: Երբեք ցույց մի տվեք, որ համարում եք նրան սովորական մարդ: Մի եղեք շատ բաց: Խորհրդավոր ժպտացեք, անհայտացեք և հայտնվեք անսպասելի: Տղամարդ Ձուկը դա կգնահատի և նույնիսկ կսկսի իր սիրախաղը:

600x580

Այս կամ այն նշանի տղամարդուն գայթակղելու համար պետք է որոշ ջանք թափել և օգտագործել կանացի խորամանկությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Լուսանկարները` լեհ լուսանկարիչ Արկադիուշ Բրանիցկու «Աստղագուշակ» նախագծից

Դիտվել է 23097 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1175 անգամ
20.10.2026
Դիտվել է 336 անգամ
21.10.2026
Դիտվել է 286 անգամ
22.10.2026
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster