Վերջերս գիտնականները կրկին անգամ հաստատել են, որ ռոմանտիկ սերը և սեքսը միանգամայն տարբեր բաներ են, երբեմն, նույնիսկ, իրար հետ կապ չունեցող:
Հետազոտություններից մեկի ժամանակ կամավորներին ցույց են տվել սիրած մարդկանց նկարները և միաժամանակ ուղեղի սկան արել: Այդ ժամանակ ուղեղի որոշ հատվածների ակտիվացումը տարբերվում էր սեքսուալ գրգռվածության ժամանակվա ակտիվացումից: Գիտնականների խոսքերով, սերը մարդու կյանքում այնպիսի ուժեղ շարժիչ է, ինչպես, օրինակ, սովը:
Հետազոտության ղեկավար Հելեն Ֆիշերի խոսքով՝ չնայած համարվում է, որ տղամարդկանց համար սեքսը սիրուց կարևոր է, դա ոչ մի կերպ չի քչացնում նրանց սիրելու կարողությունը: Ըստ վիճակագրության, հենց տղամարդիկ են ավելի շատ ինքնասպան լինում անհաջող սիրո պատճառով:
Տղամարդիկ ավելի հաճախ են սիրահարվում, քան կանայք, որովհետև նրանք սիրում են աչքերով: Հետազոտությունը կանանց շրջանում ցույց է տվել հակառակ պատկերը: Կանայք մտածում են միանգամայն այլ արժեհամակարգով: Սիրած մարդկանց նկարը դիտելիս նրանց մոտ ակտիվանում է ուղեղի այն հատվածը, որը կապված է հիշողության հետ: Միգուցե հենց դա է պատճառը, որ կանայք հիշում են իրենց հարաբերությունների բոլոր մանրամասները:
Այն հարցին թե ինչո՞ւ է շուտ անցնում սիրահարվածության շրջանը, Ֆիշերը կարծիք է հայտնել, որ դա կապված է մարդու հնարավարոթյունների սահմանափակությամբ՝ միշտ ապրել զգացումների գագաթնակետի վրա անհնար է, դա պահանջում է մեծ էներգիա և հյուծում է մարդուն, այդ պատճառով սիրահարվածությունից հետո գալիս է կապվածության շրջանը:
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։