Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Եթե փորձենք մեր սերը մեկնաբանել, այն կկորցնի իր իմաստը»․ Իննա Խոջամիրյան

28.01.2016

 Իննա Խոջամիրյանին բոլորը գիտեն Շանթ հեռուստաընկեությամբ հեռարձակվող հեռուստասերիալներից, իսկ այժմ`«Սահմանին»  գերղարվեստական ֆիլմից: Բազմաթիվ երկրպագուների հետաքրքրում է ինչպիսի՞ «հերոսուհի» է Իննան իրական կյանքում: Ladynews․am-ի Հյուրասրահում դերասանուհի Իննա Խոջամիրյանն է, ով նաև Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի է:

- Բացի մասնագիտական տարբերությունից ինչո՞վ են տարբերվում հոգեբան Իննան և դերասանուհի Իննան:

- Մասնագիտություններն ինքնին շատ տարբեր են: Այլ է լինել հոգեբան, և բոլորովին այլ՝ դերասանուհի, բայց երկուսն էլ բարդ մասնագիտություններ են: Հոգեբանությունն օգնում է դերասան լինելուն, իսկ մասամբ դերասան լինելը՝ հոգեբանությանը, բայց մասնագիտությունները նմանեցնել ու տարրալուծել իրար մեջ չի կարելի: Երբ հոգեբան ես, իրավունք չունես գործի մեջ քո անձը ներդնելու. հոգեբանության մեջ առաջնահերթ կարևորվում է այն անձը, ում հետ մենք աշխատում ենք, իսկ երբ աշխատում ես որպես դերասան և տարբեր կերպարներ ես մարմնավորում դու կերպարիդ մեջ ներդնում ես քո «ես»-ի մի մասնիկը: Իհարկե, կերպարը չեմ նույնացնում դերասանի անձի հետ, բայց, այնուամենայնիվ, մենք ուրիշին ստեղծում ենք մեզնից որոշ հատկանիշներ «պոկելով» ու հավաքական կերպար ստանում: Հոգեբան Իննան և դերասանուհի Իննան երկու տարբեր անձինք են իմ մեջ, որոնք բոլորովին նման չեն: Որպես հոգեբան ես ավելի զուսպ ու քչախոս եմ, քան որպես դերասանուհի. միգուցե դա պայմանավորված է աշխատանքային առանձնահատկությունների հետ: Սակայն երկու բնագավառներն իրար են կապում իմ անսահման հետաքրքրվածությունն ու ավելին իմանալու, ճանաչելու սկզբունքը:

-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ անընդհատ վերլուծության եք ենթարկում բոլորին:Նույնիսկ Ձե՞զ: Չեք վախենում Ձեզ բացահայտելուց:

- Այո, սովորություն է դարձել ամեն որոշումից կամ գործողությունից հետո վերլուծել արած քայլը, հետևաբար նաև ինձ: Մենք ի սկզբանե հակված ենք ինքներս մեզ իդեալականացնելու, յուրաքանչյուրիս մեջ եսասերն է ապրում, բայց ինչքան բացահայտում ենք ինքներս մեզ՝ բացահայտվում ենք մեր թերի կողմերը։ Իսկ երբ հստակ գիտակցում ենք մեր թերությունները, մենք նպատակաուղղվում ենք շտկելու դրանք: Իմ ինքնավերլուծությունը դեռևս ինձ չի վնասել, ընդհակառակը՝ այն խթանում է ինքնակատարելագործմանս:

600x580

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում գեղարվեստական ֆիլմում նկարահանվելիս, որոնք սերիալում նկարահանվելու ժամանակ չեն եղել:

-Թե սերիալում, թե գեղարվեստական ֆիլմում աշխատելը դժվար է: Իհարկե, սերիալում ամեն ինչ խաղ ու պար չէ, և ամեն ինչ միանգամից չի տրվում, բայց երբ աշխատում ես մի փոքր այլ հարթակի վրա՝ միանգամից զգացվում է տարբերությունը: Նախ ժամանակային առումով գեղարվեստական ֆիլմն ավելի ծանր ու ժամանակատար է: Սերիալում ժամանակի սղության պատճառով տեսարանը կարող է նկարահանվել երեք փորձից, որովհետև նմանատիպ 10-15 տեսարաններ դեռ կան նկարահանելու, իսկ գեղարվեստական ֆիլմում տեսարանը նկարահանվում է 1-3 անգամ 7-8 ժամ, այնքան, ինչքան պետք է անհրաժեշտ դրվագը ստանալու համար: Սա օգնում է դերասանական խաղի բարելավմանը, որովհետև որքան կրկնում ես գործողությունն ու որքան մանրակրկիտ են մոտենում յուրաքանչյուր տեսարանին ու քո խաղին, այդքան հմտանում և ամեն ինչ սկսում ես ավելի լավ անել: Ինչևէ, սերիալն ու գեղարվեստական ֆիլմը անիմաստ է համեմատել, դրանք բոլորովին տարբեր են ցանկացած տեսանկյունից: Գեղարվեստական ֆիլմն արվեստի գործ ստեղծելուն համահունչ մի բան է:

- Ֆիլմում մարմնավորում եք գյուղում ապրող աղջկա կերպար: Ինչո՞վ են տարբերվում սահմանին մոտ եւ քաղաքում ապրող աղջիկները:

- Եթե սկսեմ տարբերակել նրանց, կստացվի վատաբանում եմ քաղաքում ապրող աղջիկներին, բայց, ամենևին, նման միտում չունեմ: Ես ինքս մարզից եմ և կիսով չափ քաղաքացի եմ, կիսով չափ «գյուղացի»: Տարբերություններ, իհարկե, կան. նկատել եմ, որ մասնավորապես գյուղում ապրող աղջիկների մարտական ոգին ավելի բարձր է, նրանք ավելի համարձակ են, սակայն, միևնույն ժամանակ, ավելի համեստ ու պարփակ: Սահմանամերձ վայրում ապրել նույնն է, ինչ ապրել անկանխատեսելի կյանքով և անվերջ վախենալ, լինել սպասումների ու տագնապի մեջ՝ չիմանալով այս գիշերը խաղաղ կլուսանա՞ ընտանիքիդ, սիրած էակի կամ հենց քո համար, թե՞ ոչ: Իմ կերպարի շեշտը դրված չէ գյուղացի աղջկա վրա. Շուշանիկը տիպիկ հայկական, կանացի, համեստ, բարի, ազնիվ ու համարձակ աղջիկ է, որպիսին, կարծում եմ, պիտի լինի յուրաքանչյուր հայ աղջիկ՝ անկախ նրանից քաղաքում է ապրում, թե գյուղում:

600x580

- Շուշանիկի կեպարը մարմնավորելուց հետո, արդյո՞ք փոխվել է աշխարհայացքը:

- Փոխվել է անշուշտ: Իհարկե, միշտ հետաքրքրված ու մտահոգված եմ եղել հայ զինվորի կյանքով, միշտ ստիպել եմ հարազատներիս, եղբայրներիս, ծանոթներիս, ովքեր ծառայել են հայոց բանակում, պատմել ծառայության պայմանների, ընթացքի, բանակային կյանքի մասին: Դեռ դպրոցական տարիքից տարված էի ռազմագիտությամբ, դպրոցում ռազմական միջոցառումներ հաճախ էին կազմակերպվում։ Հիշում եմ նույնիսկ մի անգամ ճանաչվեցի ամենաարագը «Կալաշնիկով» ավտոմատը քանդել-հավաքելու մրցույթում: Վստահ եմ, որ բոլորը հետաքրքրվում ու մտահոգվում են հայ զինվորի կյանքով և անհանգստանում նրանց համար, սակայն երբ ամենը տեսնում ես քո աչքերով՝ զգացողությունն այլ է: Սերիալի շրջանակներում զորամասերում, դիրքերում չեմ եղել, բայց բախտ վիճակվել է մեկ օրով ականատես լինել զինվորական կյանքին. հավատացնում եմ՝ հայ զինվորները բառացիորեն հերոսներ են…

 600x580

- Հոգեբանը պետք է լինի վստահելի: Իսկ ինչպիսի՞ «հոգեբան» եք Ձեր ընկերների եւ ընտանիքի անդամների համար:

- Երբեք չեմ քննարկել այդ հարցը հարազատներիս հետ՝ արդյո՞ք լավ հոգեբան եմ, թե՞ ոչ: Ես ինքս ինձ դեռ հոգեբան չեմ համարում, ով ի զորու է օգնել այլոց, դրա համար դեռ պիտի թրծվեմ այս դաշտում: Ինքս շատ փակ մարդ եմ, և հատուկենտ մարդիկ կան, ում վստահում եմ: Այդուհանդերձ միայն այն, որ շատ ընկերներ ու հարազատներ ունեմ, ովքեր վստահում են ինձ, ամենամեծ ձեռքբերումներից է որպես հոգեբան:

- Կյանքը բեմ է, մենք դերասան: Ինչպիսի՞ «դերասան» է Իննան էկրանից այն կողմ:

- Մենք բոլորս մեր մասին գրեթե միշտ դրականն ենք խոսում, ու հիմա, եթե սկսեմ բնութագրել ինձ կստացվի գովում եմ: Բայց Իննան կյանքում բավականին հասարակ ու պարզ է: Ես շատ գնահատում եմ մարդու մեջ այդ հատկանիշները: Հույս ունեմ,որ միշտ այդպիսին կլինեմ, իսկ եթե որևէ բան փորձի «պղտորել» այդ պարզությունը, ստիպված պիտի լինեմ դադարեցնել այն:

 600x580

- Բնույթով համարձա՞կ եք:

- Այո, շատ:

- Հաճա՞խ եք երազում, թե՞ կարծում եք պետք է ապրել միայն իրականությամբ:

- Կա՞ մարդ , ով չի ապրում երազանքներով: Իհարկե, ունեմ, իրատես եմ, բայց, այնուամենայնիվ, շատ եմ սիրում երազել: Երբեք չեմ երազել տիեզերք թռչելու կամ նման ոչ իրական որևէ բանի մասին, բայց երազում եմ: Եթե երազանքներ չունենանք ձգտումներ ևս չենք ունենա: Յուրաքանչյուր երազանք, եթե այն իրատեսական բնույթ ունի, բայց անհասանելի է, կարելի է վերածել նպատակի ու իրագործել:

- Երբ ասում եք «սեր», հասկանում եք…

- Սերն այն բացառիկ զգացմունքներից է, որ նկարագրման կարիք չունի: Եթե փորձեմ այն մեկնաբանել՝ պիտի հարցին մասնագիտական տեսանկյունից մոտենամ, բայց դա չեմ ուզում: Սերն ամենագեղեցիկ զգացողությունն է, որն ամենակարևորը միշտ արդի ու անհրաժեշտ է յուրաքանչյուր տարիքում: Եթե փորձենք մեր սիրուն բացատրություն տալ ու մեկնաբանել, այն առնվազն կկորցնի իր իմաստը:

 600x580

- Զգացմունյաքի՞ն եք: Եթե այո, ապա հաճախ եք տրվում զգացմունքներին:

- Այո, շատ զգացմունքային եմ: Կարծում եմ յուրաքանչյուր կին, աղջիկ զգացմունքային է: Շատ հարցերում նախապատվությունը տալիս եմ զգացմունքներիս, բայց և շատ դեպքերում փորձում եմ հնարավորինս սառը դատել: Ամեն դեպքում հաշվեկշիռը միշտ պետք է պահպանվի:

- Վստահ եմ երկրպագուների մեծ բանակ ունեք, ազա՞տ է Ձեր սիրտը:

- Անձնականս միակ դաշտն է, որի մասին առհասարակ չեմ սիրում խոսել: Եթե էական փոփոխություն ունենամ և ցանկանամ կիսվել՝ անպայման տեղյակ կպահեմ:

- Երբ նոր էիք մուտք գործում սերիալ ի՞նչն էր Ձեզ վախեցնում:

- Ի սկզբանե վախեցել եմ այն դատողություններից, որ ոչ դերասանը չպետք է լինի այս ասպարեզում: Ես էլ կսրտնեղեի, եթե որևէ ոչ հոգեբան իմ ասպարեզում աշխատեր իմ փոխարեն: Այդ իսկ պատճառով միշտ աշխատել եմ ինձ վրա ու ինքս ինձ քննադատորեն եմ մոտեցել, ոչ միայն ինձ համար, այլև իմ ներկայությունն այս ասպարեզում արդարացնելու համար: Վախեցել եմ նաև, որ ինձ մոտ չի ստացվի լավ դրսևորել ունակություններս, միշտ շատ կարևորել եմ գործընկերներիս, հարազատներիս ու վերադասներիս կարծիքն ու դատողություններն իմ ունակությունների ու խաղի մասին: Դեռևս սուր բացասական կարծիքի չեմ հանդիպել, իսկ եթե հանդիպել եմ, ապա դրանք միայն օգնել են:

 600x580

- Անգամ հոգեբանը կարող է բարդույթներ ունենալ: Սերիալում նկարահնվելը ի՞նչ բարդույթներ օգնեց հաղթահարել:

- Բարդույթներ կոչել կոպիտ կլինի, բայց բազմազան կարծրատիպեր ունեցել եմ, որոնք սերիալը կոտրել է: Սակայն կան այնպիսիք, որոնք ոչ միայն սերիալը, այլ որևէ ուրիշ գործոն չի կարող փոխել:

- Եթե ժամանակը կանգնեցնելու հնարավորություն ունենայիք, ո՞ր ակնթարթը կցանկանայիք չվերջանար:

-Եթե կանգ առնեմ մի ակնթարթի վրա, չեմ հասցնի տեսնել ու զգալ այն գալիք ակնթաթրթները, որոնք դեռ պիտի ապրեմ: Ընդհակառակը, միշտ ցանկացել եմ իմանալ՝ ի՞նչ կլինի ինձ հետ ապագայում: Չեմ ապրում միայն ներկայով կամ միայն ապագայի մասին պատկերացումներով ու պատրանքներով, բայց անցյալում մնալն էլ իմաստ չունի: Եթե սևեռվեմ անցյալիս վառ ու ուրախ պահերի վրա ու ապրեմ դրանցով, չեմ վայելի այն երջանիկ պահերը, որոնք դեռ սպասվում են:

 600x580

- Ի՞նչ կցանկանայիք խորհուրդ տալ կանանց և աղջիկներին:

- Մեր կարևորագույն հատկանիշը, որը գնահատվում է անկախ ժամանակներից, հանգամանքներից ու ամեն ինչից, դա կանացիությունն է: Ի վերջո, մեր վերջնանպատակը կանացի իմաստությունն է որպես մարդ, կին, մայր… Յուրաքանչյուր կին գեղեցիկ ու բացառիկ է յուրովի: Ուզում եմ հայ աղջիկների մեջ միշտ հստակ դրոշմված լինի հայ առաքինի կնոջ կերպարը:

Հարցազրույցը` Ալվարդ Հարությունյանի

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 16595 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 564 անգամ
22.03.2024
Դիտվել է 253 անգամ
26.03.2024
Դիտվել է 152 անգամ
27.03.2024
Դիտվել է 92 անգամ
28.03.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster