Պոկերում ամենագեղեցիկը Սառա Ջին Անդերվուդն է
11.04.2012
«Esquire» ամսագիրը մոդել Սարա Ջին Անդերվուդին ճանաչել է պրոֆեսիոնալ պոկերում ամենագեղեցիկ կինը: Հինգ տարի առաջ Սառան արդեն արժանացել էր Playboy-ի «Տարվա աղջիկ» տիտղոսին. նա հենց այդ շրջանում սկսեց առավել մեծ ուշադրություն դարձնել պոկերին:
Այժմ նա խաղում է թե՛ օնլայն, թե՛ իրական բազմաթիվ մրցաշարերում, իսկ վաստակած գումարը հիմնականում ծախսում է բարեգործական նպատակներով:
Գումարային հիմնական հոսքերը Սառային ապահովում է մոդելային կարիերան, բայց նրա ամենասիրելի զբաղմունքն է մնում պոկերը, իսկ հիմնական երազանքն է' փորձել հաղթել պոկերի 2012-ի աշխարհի առաջնությունում: Դիտվել է 3101 անգամ
|