|
Բուրավետ մոմերը շատ վտանգավոր են. գիտնականներ
19.01.2016
Ձմռանը մարդիկ փորձում են ավելի հազվադեպ բացել պատուհանները և դռները: Սառը եղանակին նրանք ավելի հաճախ օգտագործում են բուրավետ մոմեր:
Սակայն Յորքի համալսարանի գիտնականները գտնում են, որ նյութերը, որոնք մոմից դուրս են գալիս օդի հետ շփման ժամանակ, փոխում են իրենց կառուցվածքը: Եթե սենյակը երկար չօդափոխել, դրանք կարող են վտանգավոր լինել, գրում է The Daily Mail-ը:
Մասնագետներն ուսումնասիրություն են կատարել 6 տներում: Այդ տարածքներում նրանք հայտնաբերել են մի շարք միացություններ, այդ թվում՝ բենզոլ, որը ներթափանցում է փողոցից և ալֆա-պինեն, որն ունի փշատերևի հոտ ու մտնում է շատ մաքրող միջոցների կազմի մեջ:

Բայց ամենաշատը գիտնականներին հետաքրքրել է լիմոնեն նյութը․ այս միացությունը ցիտրուսային բույրի հետ ոչ միայն հոտավետ մոմերի, այլ նաև շատ մաքրող նյութերի կազմի մեջ է մտնում: Հետազոտությունը ցույց է տվել, որ օդում լիմոնենը օզոնի հետ ռեակցիայի մեջ է մտնում և կազմում մեկ այլ քիմիական միացություն՝ ֆորմալդեգիդ: Այս նյութի բարձր մակարդակը վտանգավոր է առողջության համար և կարող է նույնիսկ հանգեցնել կոկորդի քաղցկեղի: Այն կարող է առաջացնել նաև անգինա, հազ, քթից արյան հոսք:
Գիտնականներն այդ տներ են բերել բույսեր և հետևել լիմոնենի ու ֆորմալդեգիդի մակարդակներին: Չորս շաբաթվա ընթացքում լիմոնենի մակարդակը չի իջել, իսկ ֆորմալդեգիդինը համեմատաբար նվազել է: Այս գազից օգնում են պատատուկը, խորդենին, նարդոսը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7929 անգամ
Читать на русском
|