Ինչպես ցույց է տալիս կյանքը` նույնիսկ ամենաներդաշնակ և սիրող զույգերը երկար համատեղ կյանքի ընթացքում կորցնում են իրար հանդեպ ջերմությունը, ու հարաբերությունները փոքր-ինչ սառում են: Երբ ամեն ինչ սովորական է դառնում, որտեղի՞ց վերցնել նոր զգացմունքներ և տպավորություններ:
Կինը, որպես օջախի պահապան, պետք է առաջինը ելք գտնի և փոխի իրավիճակը: Կանայք սովոր են իրենց վրա վերցնել տան ամբողջ հոգսը: Երիտասարդ կինը փորձում է լինել ամենալավը, ցույց է տալիս, որ լավ տանտիրուհի է, կերակուր պատրաստում է, մաքրում տունը: Երբեմն ամուսինը նույնպես ցանկանում է իր ունակությունները ցուցադրել, օգնել, սակայն այդ ամենից հետո կինը ստիպված է լավ մաքրել խոհանոցը, որից հետո այլևս ցանկություն չի ունենում ամուսնու օգնությանը դիմելու և կամաց-կամաց ամուսնու խանդավառությունը մարում է:
Փորձեք չճնշել ամուսնու նախաձեռնությունը: Շատ տղամարդիկ հիանալի խոհարարներ են և շատ լավ կարողանում են պատրաստել, բայց, եթե նրանց հնարավորություն չտրվի, նրանք կարող են նույնիսկ չիմանալ դրա մասին: Սխալ է փակվել խոհանոցում և շնչելու ժամանակ չունենալ:
Ընտանիքը, կապերի ամրությունը հիանալի է, բայց, եթե կան սեփական հետաքրքրություններ, տղամարդը տեսնում է, որ կինը ինքնուրույն անձնավորություն է: Գնացեք սրճարան ընկերուհիների հետ, մերսման, ֆիթնեսի, փոխեք ձեր արտաքինը, նորություն մցրեք՝ նոր սանրվածքի տեսքով, գեղեցիկ հագուստ գնեք տան համար:
Հնարավորության դեպքում միասին դուրս եկեք կամ երեխաներին ուղարկեք տատիկի մոտ ու տանը մենակ մնացեք` կազմակերպելով ռոմանտիկ ընթրիք: Դա կօգնի սկսել նոր փուլ ձեր հարաբերութուններում և հանգած կիրքը նորից կբռնկվի:
29-10-2026 12:23 Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14 Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19 «Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30 Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42 Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։