|
Դևիդ Բեքհեմը տեղափոխվում է Մայամի առանց ընտանիքի՞
21.12.2015
Ըստ շրջանառվող լուրերի՝ 40-ամյա «աշխարհի ամենասեքսուալ տղամարդը»՝ Դևիդ Բեքհեմն, այնուամենայնիվ, որոշել է Մայամիում գնել ֆուտբոլային ակումբ, որը կկոչվի իր անունով: Նախկին մարզիկն արդեն իր համար առանձնատուն է գտել այդ արևոտ քաղաքում: Խնդիրն այն է, որ նա իր հետ չի տանում կնոջը՝ Վիկտորիա Բեքհեմին և չորս երեխաներին:
Դևիդը և Վիկտորիան համառորեն արհամարհում են խոսակցություններն իրենց ամուսնական կյանքում եղած խնդիրների մասին և ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու համար: Ավելին, օրերս մանրամասներ են ի հայտ եկել, ըստ որոնց Դևիդը հստակ որոշել է ձեռք բերել ակումբ Մայամիում:

Խոսակցությունների համաձայն, Վիկտորիան հազիվ է համաձայնել ամուսնու ցանկության հետ, սակայն ասել է, որ ինքն ու երեխաները չեն տեղափոխվելու և մնալու են Լոնդոնում: «Այդուհանդերձ Վիկտորիան չէր ակնկալում, որ ամուսինը ձեռք կբերի սեփական գույք և այնտեղ կմնա շաբաթներով»,-ասում է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին համացանցը «պայթել» էր Բեքհեմների ընտանիքում եղած ճգնաժամի մասին խոսակցություններից: Ասվում էր, որ Դևիդը հայտարարել էր՝ կամ Վիկտորիան չի խոչընդոտում իր մտադրությանը ձեռք բերել ակումբ, կամ նրանք դադար են վերցնում իրենց հարաբերություններում:

«Վիկտորիան չի կարողանում հավատալ, որ Բեքհեմը կարող է այդքան եսասեր լինել և չմտածել իր նորաձևության բիզնեսի ու երեխաների դասերի մասին: Վիկտորիան չի ցանկանում, որ նրանք անընդհատ մեկ տեղից մյուսը տեղափոխվեն»,- հայտնել է աղբյուրը:


Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9348 անգամ
Читать на русском
|