|
Րիզ Վիզերսպունը և Ջիմ Թոթը բաժանման շեմին են
18.12.2015
Դերասանուհի Րիզ Վիզերսպունի և նրա ամուսին Ջիմ Թոթի հարաբերությունները լուրջ ճգնաժամ են ապրում:
Ինչպես գրում են շատ պարբերականներ, աստղային զույգն արդեն բաժանվել է և միայն հասարակական վայրերում է միասին հայտնվում՝ ցույց տալու համար, որ նրանց մոտ ամեն ինչ կարգին է:
Ընտանեկան ճգնաժամն ունի մի քանի պատճառ․ առաջինն այն է, որ երկուսն էլ ունեն խնդիրներ ալկոհոլի չարաշահման հետ: Դեռ 2013թ-ին սկանդալ տեղի ունեցավ զույգի մասնակցությամբ, երբ նրանք վեճի բռնվեցին իրենց ոչ սթափ վիճակում վարելու համար կանգնեցրած ոստիկանի հետ:

Որպես երկրորդ պատճառ նշվում է այն, որ Ջիմը որոշել է վերադառնալ ակտիվ աշխատանքի: Աղբյուրի խոսքով, ընտանեկան երջանկության համար Թոթը որոշել էր զոհաբերել իր կարիերան: Վիզերսպունի հետ հանդիպման պահին նա արդեն բավականին հաջող դերասանական գործակալ էր: Այժմ Ջիմը վերադարձել է կինոբիզնես, չի արձագանքում կնոջ դժգոհություններին և քիչ ժամանակ է հատկացնում ընտանիքին:
Չնայած այս ամենին, աղբյուրը նշում է, որ դերասանուհին դեռ չի շտապում կտրուկ քայլերի դիմել, քանի որ այդ գաղափարը նրան արդեն իսկ վիրավորական է թվում: Վիզերսպունն արդեն բաժանվել է մեկ անգամ և պատրաստ չէ երկրորդ բաժանմանը:

Հետաքրքիրն այն է, որ մի քանի ամիս առաջ լրատվամիջքցները գրում էին դերասանուհու բաժանման մտադրության մասին, քանի որ Թոթը «անընդհատ խմում է»:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 8253 անգամ
Читать на русском
|