Գործված մանիկյուր․ նորաձև ձմեռային տրենդ
23.11.2015
Մի ժամանակաշրջանում, երբ ջերմաչափի ցուցիչը տատանվում է 0-ի շրջակայքում, իսկ Նոր տարուն ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում, մենք հատկապես հարմարավետության կարիք ենք զգում․ նստել հաստ սվիտերով ու տաք սուրճ խմել․․․
Այս ձմռանը նեյլ-արթի մասնագետներն առաջարկում են գործվածքներով զարդարել նաև մեր ձեռքերը՝ եղունգների վրա կերտելով գործված հյուսքեր, ինչպես սվիտերինն է։
Մանիկյուրի վարպետները մեզ հաճախ են ուրախացնում նեյլ-դիզայնի յուրահատուկ նորույթներով։ Գալիք ձմռանը իսկական տրենդ է դառնալու «գործված մանիկյուրը»։ Որպեսզի ձեր եղունգները զարդարեք «տաք սվիտերով», նախշը ստանալու համար հատուկ գործիքի կարիք կզգացվի։
Մանիկյուրի այս տեսքն ավելի լավ է ստանալ գեղեցկության սրահներում։ Նույնիսկ վարպետներն են նշում, որ այն ստանալը բավականին բարդ է, սակայն իսկական նեյլ-մասնագետների համար դժվարություններ գոյություն չունեն։
Այս դիզայնի կատարման ժամանակ ավելի լավ է օգտագործել հատուկ խիտ 3D գել, որը լավագույնս կընդգծի գործվածքի ուրվագծերը։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 11798 անգամ
Читать на русском
|