Զատկի տոնն այն օրն է, երբ կարող եք «աշխատեցնել» ընտանիքի բոլոր անդամներին՝ սկսած երեխաներից մինչև տատիկին ու պապիկին: Հավկիթը զարդարելու գործընթացը ձեզ կուրախացնի, մանավանդ երբ նոր մտքեր են գալիս այս ընթացքում: Փորձեք նաեւ Զատկի ձուն մոմով զարդարելու տարբերակը...
Անհրաժեշտ են եփված, հովացած հավկիթներ, գունաներկեր, մոմ և այնպիսի հարմարանք, որի օգնությամբ հալված մոմով կարելի կլինի աշխատել ձվի վրա: Դա կարող է լինել երկաթե ձող կամ նման մի բան:
Հալեցրած մոմը թողնում ենք հովանա, հետո սկսում Ձեր գտած հարմարանքի օգնությամբ տարբեր նախշեր անել, ասենք՝ կարող եք թռչուն կամ ծաղիկ նկարել:
Այնուհետև ձուն մտցնում ենք դեղին կամ բաց գույնի ներկանյութի մեջ: Թողեք մի քանի րոպե, ապա հանեք:
Ապա ձուն ընկղմում ենք կարմիր լուծույթի մեջ, որտեղ դեղին մոմաշերտը իր գույնը չի կորցնում:
Հանելուց հետո զգուշությամբ փորձում ենք մաքրել մոմը ձվի վրայից: Դրա համար ձուն պահում ենք վառվող մոմի վրա, եւ վրայի մոմը սկսում է հալչել: Սրա նպատակն այն է, որ չմնա պարաֆինի հաստ շերտը, այլ՝ մեր ստացած պատկերը:
Ահա և վերջ, իսկ մնացած դիզայնը թողնում ենք Ձեր հայեցողությանը և նկարելու կարողությանը: Ուրախ Զատիկ:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։