Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կնոջ դավաճանության 7 հայտանիշ

14.10.2015

Կարծիք կա, որ, եթե ամուսինը դավաճանում է, ապա նրա կինն այդ մասին իմանում է ամենավերջինը։ Սովորաբար նման պարագաներում տղամարդիկ ընդհանրապես տեղյակ չեն լինում դրա մասին։

Պատճառն այն է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները պակաս ուշադիր են մանրուքների նկատմամբ։

Մենք ձեզ համար հավաքագրել ենք կնոջ դավաճանության 7 հիմնական հայտանիշ։

Հետաքրքրությունների կտրուկ փոփոխություն

Եթե կինը սովորաբար անտարբեր է եղել ֆուտբոլի հանդեպ և հանկարծ դարձել է այդ ոլորտի գիտակ կամ ակտիվ երկրպագու, ապա մտածելու տեղիք կա։

Ճաշակների փոփոխություն

600x580

Եթե մի քանի տարվա համատեղ կյանքից հետո կինը սկսում է նկատել, որ ամուսնու մեքենանան այդքան էլ հարմարավետ չէ, իսկ իրերն արդեն նորաձև չեն, արժե դրան ուշադրություն դարձնել։ Հատկապես, եթե կինը երբեք ավտոմեքենաներով չի հետաքրքրվել, և դեռ երկու շաբաթ առաջ այդ նույն իրերը նրա համար հարմարավետ ու ոճային էին։

Ոճի փոփոխություն

Կինն անսպասելիորեն ներկել է մազերը և փոխել սանքրվածքը։ Կամ, գուցե, նա սկսել է դիետա պահել և երկու չափսով նիհարել է։ Ուշադիր եղեք։ Դա կնոջ դավաճանության ակնառու հայտանիշներից մեկն է։

Լավ տրամադրություն

600x580

Կնոջ վարքագիծը շատ բան է մատնում։ Եթե ամուսինն արդեն շաբաթներ է, որ խոստանում է նորոգել որևէ իր, սակայան այդպես էլ չի կատարել այն, իսկ, այդուհանդերձ, կինը շրջում է սենյակներով ու երգեր երգում, տուն է վերադառնում անսովոր կենսուրախությամբ, ուրեմն՝ մի բան այն չէ։

Սեր

600x580

Հետաքրքրական է, երբ կինը սկսում է ամուսնու նկատմամբ դրսևորել ոչինչով չպայմանավորված հատուկ հոգատարություն և սեր։ Կամ՝ դադարել է սղոցել ամուսնու նյարդերը և թողնում է, որ նա հանգիստ ֆուտբոլ նայի։ Ամենայն հավանականությամբ՝ այդ փոփոխություններն ամուսնու համար չեն։

Նյարդային պատասխաններ՝ պարզ հարցերին

Օրինակ․

-Ես ուշացա, որովհետև խանութ էի մտել։

-Իսկ ի՞նչ էիր փնտրում։

-Ինչո՞ւ ես դու ինձ միշտ հարցաքննում,-վրա է տալիս կինը։

Երբեմն, պատասխանները հստակ մտածված են, և հիշեցնում են դպրացական դասագրքերի պատմվածքները։

Հեռախոսի նկատմամբ սրված հետաքրքրություն

600x580

Կինն անընդհատ հետաքրքրվում է՝ արդյո՞ք իրեն ոչ ոք չի զանգահարել։ Նա սկսել է հաճախակի հեռախոսով առանձնանալ, իսկ երբ ամուսինը խոսակցության ժամանակ մոտենում է, կինը կամ անջատում կամ էլ անփութորեն ասում է, որ սխալ էին զանգահարել։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13815 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1292 անգամ
19.06.2026
Դիտվել է 396 անգամ
23.06.2026
Դիտվել է 231 անգամ
25.06.2026
Դիտվել է 109 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster