Մանրամասն ուսումնասիրությունից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրով ուղեկցված սեռական հարաբերությունն ավելի կարևոր է տղամարդկանց, քան կանանց համար:
Գիտնականները որոշել են պարզել, թե որքանո՞վ են իրականությանը մոտ այն պնդունմերը, որ կանայք նախընտրում են սեքսով զբաղվել սիրելիի հետ, իսկ տղամարդկանց համար զգացմունքային կապվածությունն այդքան էլ կարևոր չէ:
Հետազոտությանը մասնակցել է տարբեր սեռերի ավելի քան 6000 մարդ: Արդյունքում՝ տղամարդկանց 48 %-ը պատասխանել է, որ նախընտրում է սեքսով զբաղվել սիրելի կնոջ հետ, այն դեպքում, երբ սեռական հարաբերության մեջ զգացմունքային կապվածությունը կարևորել է կանաց ընդհամենը 39 % -ը: Ըստ հետազոտության արդյունքների, ի հեճուկս համընդհանուր կարծիքի, տղամարդիկ, ի տարբերություն կանանց, զուգընկերոջն ընտրելիս ավելի հաճախ են սրտով «մտածում»:
Հարցումից նաև պարզ է դարձել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, տղամարդկանցից հաճախ, սիրախաղերի տրվում են հենց այն զուգընկերների հետ, որոնց նկատմամբ զգացնունքային կապվածություն չունեն:
Ուսումնասիրության հեղիկանների կարծիքով՝ այս միտումը մասամբ պայմանավորված է նաև բրիտանացի գրող Է. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպով։ Գիտնականները համոզված են, որ գրքի լույս ընծայումից հետո, որի ավելի քան 30 միլիոն օրինակը վաճառվել է ողջ աշխարհում, կանայք ավելի ինքնավստահ են դարձել և արդեն այդքան էլ չեն վախենում փորձարկումներ անելուց։
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։