Ինչ է ինքնաարևայրուքը և ինչպես այն օգտագործել
29.06.2015
Գեղեցիկ արևայրուքը գործնականում սիրում են բոլորը, սակայն ոչ միշտ հնարավորություն կամ ցանկություն կա ժամանակ ծախսելու ծովափին արևայրվելու կամ սոլյարի հաճախելու համար։
Հենց այդ դեպքերի համար էլ օգնության են հասնում ինքնաարևայրուքի ամենատարբեր միջոցները, առավել ևս, որ դրանց օգտագործման համար մեծ ջանքեր կամ ժամանակ ծախսելու կարիք չի զգացվում։
Ինքնաարևայրուքի միջոցներն ազդում են մաշկի վերին շերտի վրա, որտեղ դրանց մեջ պարունակվող պիգմենտների ու քիմիական բաղադրիչների ազդեցության արդյունքում արտադրվում է մելոնոիդին, որը նմանություններ ունի մելանինոմի հետ, որը և սովորական արևայրուքի դեպքում մաշկին շագանակագույն երանգ է հաղորդում։
Նման միջոցների օգտագործման պարագայում առաջնորդվեք դրանց կից ցուցումներով և այդ դեպքում դրանք երևէ չնախատեղված հետևանքներ չպետք է ունենան ու ներգործում են բոլորովին անվտանգ։ Միայն թե մի փոքր ձգում են մաշկը, սակայն այդ խնդրից կարելի է ձերբազատվել խոնավացնող միջոցների օգնությամբ։
Ինքնաարևայրուքի ցանկացած միջոցի օգտագործման պարագայում խորհուրդ է տրվում մաշկը նախապատրաստել՝ մշակել սկրաբով, որպեսզի հեռացվեն մաշկի մահացած մասնիկները։ Սովորաբար ազդեցուցությունն ակնառու է դառնում միջոցը քսելուց հետո մի քանի ժամվա ընթացքում․ որպես կանոն այդ ժամանակահատվածը նշված է լինում տվյալ միջոցի փաթեթավորման վրա կամ կից ցուցումների մեջ։
Այն դեպքերում, երբ ստացված արդյունքը ձեզ չի գոհացնում, ինքնաարևայտուքը միշտ էլ կարելի է լվալ մաշկի վրայից՝ օգտվելով այդ նպատակով նախատեսված պիլինգից կամ ընդունելով ջրային լոգանքներ՝ օգտագործելով կոշտ ճիլոպ և ալկալային օճառ։ Կարելի է նաև անհրաժեշտ հատվածները տրորել կիտրոնի հյութով թրջած բամբակով, որը մաշկը սպիտակեցնելու հատկություն ունի։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6939 անգամ
Читать на русском
|