Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սեքս՝ վրեժխնդրության համար

17.06.2015

Հետաքրքրական հետազոտություն են անցկացրել Միսուրիի համալսարանի գիտնականները։ Նրանք պարզել են, որ իրենց զուգընկերոջից բաժանված ուսանողների և ուսանողուհիների 35% վրեժխնդրությունից ելնելով զբաղվել է սեքսով, ընդ որում՝ 25% դա արել է բաժանումից հետո առաջին իսկ ամսվա ընթացքում։

Իրո՞ք վրեժ լուծելու համար սեքսը կարող է լավագույն դեղամիջոցը լինել կոտրված սրտի համար։

Դա փորձել են պարզել հիշյալ համալսարանի հոգեբան Լին Կուպերը և նրա օգնական Լին Բարբերը։ Հետազոտությանը մասնակցել է երկու սեռերի 170 ուսանող, ովքեր իրենց զուգընկերներից բաժանվել էին վերջին ութ ամսվա ընթացքում։ Մասնակիցները լրացնում էին շաբաթական հաշվետվություններ իրենց զգացմունքների և սեքսուալ ակտիվության մասին, ինչպես նաև՝ այս կամ այն գործողության դդրդապատճառը։

Պարզվել է, որ բաժանումից հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում «լքվածների» մեկ երրորդը զբաղվել է սեսքով այլ զուգընկերոջ հետ։ Ընդհանուր թվի 35% նշել է, որ դա արել է նրա համար, որպեսզի մոռացության տա նախկինին, 25% հայտարարել է, որ այլ մարդու հետ սեքսով զբաղվել է նախկինից վրեժ լուծելու նպատակով։

Հետազոտության արդյունքները միանշանակ վկայում են, որ լքվածները վրեժխնդրությունից ելնելով սեքսով զբաղվելու ավելի մեծ պահանջ ունեն, քան նրանք, ովքեր իրենք են ընդհատել հարաբերությունները։ Հետազոտողների խոսքերով՝ առաջիններն ապրել են չարացվածություն ու անհանգստություն և այդ պատճառով խնդրից ազատվելու կամ վրեժի համար ընտրել են սեքսը։ Պարզվել է նաև, որ այլ զուգընկերոջ հետ սեքսի միջոցով խնդիրը լուծելու հակվածությունն ավելի ուժգին է նրանց մոտ, ում հարաբերությունները համեմատաբար երկար են եղել կամ որոշակի պարտականաություններ են կրել։

600x580

Հետազոտությունը վկայել է նաև, որ լքվածներն ավելի, քան նախաձեռնողները սեռական հարաբերությունների մեջ են մտել անծանոթների հետ, ընդ որում՝ ավելի մեծ թվով զուգընկերների հետ, քան սեփական նախաձեռնությամբ բաժանվածները։

Հատկանշական է, որ որքան շատ ժամանակ է անցնում բաժանումից, այդքան վրեժխնդրությունից ելնելով սեքսով զբաղվելու ցանկությունը նվազում է։ Բաժանումից հինգ ամիս անց լքվածները դադարում են վրեժխնդրությունից սեքսով զբաղվել, իսկ շուրջ կես տարուց ձեռնպահ են մնում պատահական հարաբերությունները որպես բուժող միջոց օգտագործելուց։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12328 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 հոգեբանական ծուղակ, որոնց մեջ ընկնում են կանայք, երբ բացառում են ծառայողական սիրավեպերը

27.10.2026
Ինքներդ ձեզ արգելել սիրահարվել գործընկերներին՝ ավելորդ բամբասանքներից և խնդիրներից խուսափելու ամենահեշտ ձևն է։ Բայց արդյո՞ք այս որոշումը միշտ հիմնված է առողջ բանականության վրա։

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-10-2026 12:23
Հոկտեմբերի 28-ին 95 տարեկան հասակոմ մահացել է ամերիկացի դերասանուհի Բարբարա Բարին։ Նա մահացել է իր Մանհեթենի տանը՝ քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո, հաղորդում է People-ը։
29-10-2026 12:14
Հոլիվուդյան աստղ 36-ամյա Ջենիֆեր Լոուրենսը հաստատել է, որ մաշկի ձգման և կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո, որը լույս աշխարհ է եկել 2025 թվականի մարտին։
29-10-2026 10:19
«Միսս Ռուսաստան 2024» Վալենտինա Ալեքսեևան հայտարարել է 50-ամյա գործարար և քաղաքական գործիչ Իլյա Միտելմանի հետ նշանադրության մասին: Լաուրա Ջուգելիայի հետ հարցազրույցում մոդելը խոստովանել է, որ իր ընկերն ամուսնության առաջարկ է արել հարցազրույցի ձայնագրությունից ընդամենը մի քանի օր առաջ: Այնուամենայնիվ, զույգը դեռևս չի նշանակել հարսանիքի ամսաթիվ՝ չնայած Աբու Դաբիում մեծամասշտաբ տոնակատարության մասին լուրերին: Մոդելի հարաբերություններն իրենից 30 տարով մեծ գործարարի հետ բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում:
29-10-2026 02:30
Լոս Անջելեսում տեղի է ունեցել Airbnb.org-ի՝ Airbnb տների վարձակալության ծառայության բարեգործական մասնաճյուղի բացման գալա-երեկոն: Միջոցառմանը ներկա են եղել հոլիվուդյան և սպորտային աստղեր, այդ թվում՝ Սիեննա Միլլերը իր 30-ամյա փեսացուի՝ Օլի Գրինի հետ, Շարլիզ Թերոնը, Ջեսիկա Ալբան, Մեթյու Մակքոնահին կնոջ՝ Կամիլա Ալվեսի հետ, Դեմի Լովատոն, Զոի Սալդանան, Քլոե Մորեցը, Էլիզաբեթ Բենքսը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, երգչուհի Չարլի xcx-ը և ուրիշներ:
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1685 անգամ
27.10.2026
Դիտվել է 283 անգամ
28.10.2026
Դիտվել է 227 անգամ
29.10.2026
Դիտվել է 154 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster