Մայիսի 17-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվեց Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) մրցաշարը։ Անհատական պայքարում Մարիա Շարապովան առավելության հասավ Սուարես Նավարոյի նկատմամբ՝ 4-6, 7-5, 6-1 հաշվով։ Նա նվաճեց իր 35-րդ տիտղոսը, որոնցից երրորդը՝ Հռոմում։
Մրցաշարին մասնակցում էին աշխարհի բոլոր առաջատար թենիսիստուհիները։ Առաջին խոշոր անակնկալը գրանցվեց հենց առաջին փուլում։ Լեհ թենիսիստուհի, աշխարհի 13-րդ ռակետ Ռադվանսկան, չնայած նրան, որ առաջին սեթը հաղթել էր 6-4 հաշվով, խաղի մնացած հատվածում 1-6, 2-6 հաշվով անակնկալ պարտություն կրեց ռումինուհի Բեգուից և լքեց Հռոմը։
Երրորդ փուլում պայքարը թողեցին Ուիլիամս քույրերը։ Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը կորտ դուրս չեկավ, և հաջորդ փուլ անցավ նրա համերկրացի, ամերկուհի ՄքՀեյլը։ Իսկ մյուս ՈՒիլիամսը՝ Վենուսը, 1-6, 2-6 հաշվով ճանապարհը զիջեց Սիմոնա Հալեպին։ Կանադուհի Էժենի Բուշարն էլ 7-6, 5-7, 6-7 հաշվով համառ և հետաքրքիր պայքարում զիջեց իսպանուհի Կարլա Սուարես Նավարոյին։
Կիսաեզրափակչի առաջին զույգում իրար հանդիպեցին Հալեպը և Սուարես Նավարոն։ Առաջին սեթը Հալեպը հեշտությամբ հաղթեց 6-2 հաշվով, սակայն այնուհետև մի փոքր հոգնեց և արդյունքում տանուլ տվեց հաջորդ երկու սեթերը 3-6, 5-7 հաշվով։
Մյուս կիսաեզրափակիչը ռուսական էր։ Իրար հետ ուժերը չափեցին Մարիա Շարապովան և Դարիա Գավրիլովան։ Մարիան 7-5, 6-3 հաշվով հաղթեց և դուրս եկավ եզրափակիչ։
Եզրափակչում ևս ծավալվեց հետաքրքիր պայքար։ Առաջին սեթում Սուարես Նավարոն իր սառնասիրտ գործողությունների շնորհիվ հաղթեց 6-4 արդյունքով։ Սակայն այնուհետ Շարապովան խաղի ղեկը վերցրեց իր ձեռքը և նախ 7-5, ապա շատ ավելի արագ՝ 6-1 հաշվով, հաղթանակ տարավ և նվաճեց հաղթողի տիտղոսը։
25-09-2026 08:45 Սեպտեմբերի 24-ին Le Figaro-ն հայտնեց դերասանուհի Մարինա Վլադիի մահվան մասին՝ հղում անելով նրա ընտանիքին։ Մարինան 88 տարեկան էր։ Մահվան պատճառը և այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել։ Վլադին հայտնի էր ոչ միայն որպես դերասանուհի և երգիչ, այլև որպես Վլադիմիր Վիսոցկու վերջին կին և նրա մեծագույն սեր։ Նրանք ամուսնացել են 1970 թվականին և ամուսնացած մնացել մինչև Վիսոցկու մահը՝ 1980 թվականը։
23-09-2026 10:19 Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14 Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25 Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29 Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ: