Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հոգեբանության կանոներ, որոնք կփոխեն ձեր աշխարհայացքը

 

11.03.2015

Երբեմն երևույթներին ընդունվածից տարբերվող մոտեցումը թույլ է տալես վերագնահատել արժեքները, իրավիճակն ընկալել այլ տեսանկյունից:

168.am-ը հրապարակել է հոգեբանության կանոներ, որոնք կփոխեն ձեր աշխարհայացքը:

1. Հայելու կանոնը- Ինձ շրջապատող մարդիկ իմ հայելիներն են։ Նրանք արտացոլում են իմ սեփական անձի՝ հաճախ իմ կողմից չգիտակցվող առանձնահատկությունները։ Օրինակ, եթե որևէ մեկն ինձ կոպտում է, ուրեմն ես դա ուզում եմ, թույլ եմ տալիս։ Եթե ինչ-որ մեկն ինձ կրկին ու կրկին է խաբում, ուրեմն ես հակվածություն ունեմ ցանկացած մարդու հավատալու։ Այնպես որ, պետք չէ ոչ ոքից նեղանալ։

2. Ընտրության կանոնը- Ես գիտակցում եմ, որ շուրջս կատարվող ամեն ինչն իմ սեփական ընտրության արդյունքն է։ Եվ եթե ես այսօր շփվում եմ, ասենք, ձանձրալի մարդու հետ, դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ես ինքս էլ այդքան ձանձրալի ու անհետաքրքիր մարդ եմ։ Վատ ու չար մարդիկ չկան. կան դժբախտ մարդիկ։ Ու եթե ես քչփորում եմ նրանց խնդիրները, ուրեմն դա ինձ դուր է գալիս։ Այնպես որ, ոչ մի պարտք ու պահանջ ոչ ոքից։ Ես ինքս եմ ինձ հետ կատարվածի պատճառը։ Մեր ճակատագրի հեղինակն ու կերտողներն ինքներս ենք։

3. Սխալվելու կանոնը- Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ կարող եմ և սխալվել։ Ոչ միշտ է, որ իմ կարծիքն ու արարքներն ուրիշները պետք է ճիշտ համարեն։ Իրական կյանքը միայն սև ու սպիտակ գույները չեն. օրինակ, կան նաև բաց մոխրագույնն ու մուգ սպիտակը… Ես կատարյալ չեմ, ես ուղղակի լավ մարդ եմ և սխալվելու իրավունք ունեմ։ Կարևորն այն ընդունել կարողանալն է ու ժամանակին ուղղելը։

4. Համապատասխանության կանոնը- Ես ունեմ ճիշտ այն ու ճիշտ այնքան, ինչին համապատասխանում եմ. ոչ ավել, ոչ պակաս՝ լինի դա մարդկանց հետ հարաբերությունների, աշխատանքի թե փողի հետ կապված։ Եթե ես լիասիրտ չեմ կարող մարդուն սիրել, ուրեմն ծիծաղելի է նրանից պահանջել, որ այդ մարդը նույնքան ուժեղ ինձ սիրի։ Այնպես որ, անմտություն է սեր պահանջել, երբ դու այն չես տալիս։ Եվ երբ ես որոշում եմ փոխվել, փոխվում են նաև ինձ շրջապատող մարդիկ։

5. Կախվածության կանոնը- Ինձ ոչ ոք ոչինչ պարտք չէ։ Ես էլ իմ հերթին՝ անշահախնդրորեն կարող եմ օգնել նրանց, ում կարող եմ։

Ամբողջությամբ` այստեղ:

5. Կախվածության կանոնը- Ինձ ոչ ոք ոչինչ պարտք չէ։ Ես էլ իմ հերթին՝ անշահախնդրորեն կարող եմ օգնել նրանց, ում կարող եմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2015/03/11/465734.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
5. Կախվածության կանոնը- Ինձ ոչ ոք ոչինչ պարտք չէ։ Ես էլ իմ հերթին՝ անշահախնդրորեն կարող եմ օգնել նրանց, ում կարող եմ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2015/03/11/465734.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Դիտվել է 4868 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1118 անգամ
22.07.2026
Դիտվել է 412 անգամ
25.07.2026
Դիտվել է 343 անգամ
24.07.2026
Դիտվել է 296 անգամ
28.07.2026
Դիտվել է 97 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster