Ընտրեք նկարը և կպարզեք ձեր բնավորության առանձնահատկությունները:
Ի ՞նչ եք առաջինը դուք տեսնում ստորև ներկայացվող նկարում:
Դուք տեսաք.
1. Ծառեր 2. Մերկ կին 3. Ջուր:
Եթե դուք առաջինը տեսաք.
Ծառեր
Դուք բաց մարդ եք: Սակայն չլուծված խնդիրները վերջին շրջանում հաճախակի են փչացնում ձեր տրոմադրությունը: Պետք է ինչ-որ բան անհապաղ փոխել: Չէ՞ որ անիմաստ է անընդհատ անել նույն բանը և հույս ունենալ այլ արդյունք ստանալ: Փորձեք ձեր խնդիրներին նայել կողքից: Ի ՞նչ խորհուրդ կտայիք այն մարդուն, ով ճիշտ նույն խնդիրները կունենար: Միայն թե անկեղծ եղեք ինքներդ ձեր նկատմամբ, և կարճ ժամանակում լուծումները կգտնվեն:
Մերկ կին.
Դուք ակտիվ եք և նախաձեռնող: Տաք եղանակը ձեզ համար պարզապես էներգիայի և գաղափարների գեներատոր է: Ձեզ համար եկել է գործելու ժամանակը: Ձեր ամենաբարդ խնդիրը գործը միջև վերջ հասցնելն է՝ առանց ձեռքերը ծալելու: Եվ հիշեք` որքան ճանապարհին խոչընդոտներ կունենաք, այնքան մոտ եք ցանկալի նպատակին: Ամենադժվարը ճանապարի վերջին հատվածն անցնելն է: Մի հաձնվեք:
Ջուր.
Դուք լողում եք հոսանքին համահունչ: Ձեր կարգախոսն է. «Որքան պարզ` այնքան լավ»: Դուք չեք էլ փորձում լարվել, որպեսզի շտկեք իրավիճակը: Վախենում եք հիասթափվելո ՞ւց: Պարզապես մտածեք հետևյալի մասին. ավելի լավ է անել և զղջալ, քան չանել և զղջալ: Այդպես կարելի է ողջ կյանքն անցկացնել մոխրագույն երանգների մեջ:
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։
10-09-2026 09:24 Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի անտառապատ վայրում մարդու աճյունի հայտնաբերումից գրեթե 50 տարի անց քննիչներին հաջողվել է պարզել դրանց ինքնությունը։ Դրանք պատկանել են 15-ամյա Սինդի Մարսել Բլիզարդին, որը 1977 թվականի գարնանը Մերիլենդ նահանգում տնից փախչելուց հետո անհետացել էր, փոխանցում է CBS News-ը։
09-09-2026 10:40 Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։