Կատվային հայացք. առօրյա դիմահարդարման նոր և յուրահատուկ գաղափարներ
26.01.2015
Cat-eyes կամ «կատվային հայացքը» համարվում է ներկայումս ամենատարածված դիմահարդարման եղանակներից մեկը: Ինչպե՞ս թարմացնել կատարման տեխնիկան և նոր տոսանկյունից օգտագործել այն:
Ցավոք, ամեն ինչ ժամանակի ընթացքում ձանձրացնում է, և հենց այդ պատճառով ներկայացնում ենք արդեն հանրահայտ դիմահարդարման նոր, յուրահատուկ գաղափարներ:
1. Արդիական են սլաքները, որոնք սկսվում են ձեր վերին կոպի կենտրոնից:
2. Վառ գույներով ներկված սլաքները բավականին անսովոր տեսք ունեն: Կարծում ենք`արժե փորձել:
3. Թերևս այս հայացքն արժե անվանել վագրային և ոչ թե կատվային: Այդուհանդերձ` նույնպես յուրահատուկ է:
4. Ինչ խոսք,աշխատանքի գնալիս այս դիմահարդարումը չես անի, սակայն, եթե սև ստվերագծերը փոխարինեք ոսկեգույնով, իսկ աշխատանքային օրը` ընկերների հետ երեկոյան հավաքույթով, ապա ինչո՞ւ ոչ:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9561 անգամ
Читать на русском
|