168.am-ը ներկայացրել է մի քանի պատճառ, թե ինչու են մարդիկ սխալ անձանց հետ ամուսնանում:
Մենք չենք հասկանում ինքներս մեզ:Եթե մենք մեր բնավորությունն այնքան էլ լավ չենք ճանաչում, ակնհայտ է, որ մենք չենք կարողանա հասկանալ, թե ում ենք փնտրում ամուսնության նպատակով:
Մենք չենք հասկանում այլ մարդկանց:Փոխադարձ շփումների ընթացքում մարդկանց թվում է, թե նրանք շատ լավ ճանաչում են միմյանց: Երբեմն նրանց կարծիքով` մի քանի անգամ միասին լինելը, նրա ընտանիք այցելելը պատկերացում է տալիս մարդու մասին: Բայց սա նույնն է, ինչ սկսնակ օդաչուն կարծի, թե կարող է թռչել: Անձի հետ ամուսնանալու համար անհրաժեշտ է ավելի շատ բան իմանալ նրա բնավորության մասին:
Մենք սովոր չենք երջանիկ լինել: Մենք հավատում ենք, որ սիրո մեջ երջանկություն ենք փնտրում, սակայն դա այնքան էլ հեշտ չէ: Իրականում մենք փնտրում ենք այն, ինչ մեզ ծանոթ է:
Միայնակ լինելը պարզապես սարսափելի է:Եթե մենակ մնալն անտանելի է, ուրեմն մարդ չի կարող գտնվել ճիշտ իրավիճակում, որը նրան հնարավորություն կտա որոշում կայացնել` անձին որպես զույգ ընտրել կամ չընտրել:
Մենք «սիրո դպրոցներ» չենք հաճախում: Սովորաբար մարդիկ գրականություն չեն կարդում սիրո մասին, հաճախ հարցեր չեն տալիս ամուսնացած անձանց: Մենք ցանկանում ենք սառեցնել երջանկությունը:
28-07-2026 11:34 Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27 Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53 Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25 Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21 77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։