Ամերիկացի սոցիոլոգները պարզել են, որ մարդիկ սեքսից առավելագույն հաճույք սկսում են ստանալ 30 տարեկանից սկսած, գրում է New York Daily News-ը:
Փորձագետների խոսքերով` հանրության կարծիքի մեջ արմատավորվել է այն կարծիքը, թե, իբր, ամենալավ ինտիմ հարաբերությունները մարդուն սպասում են 18 տարեկանում:
Անցկացված հարցման արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տվել հակառակը. մարդը սեքսը սկսում է հասկանալ տարիքն առնելուն զուգընթաց և առավել հաճույք ստանում է հասուն տարիքում: Այսպես, ըստ հետազոտության տվյալների` առավելագույն սեքսուալ հաճույք կանայք ստանում են 26, տղամարդիկ` 32 տարեկանում:
Սոցիոկոգների ասածը հաստատել են նաև ամերիկացի բժիկները, նշելով, որ այդ հարաբերություններում գլխավորը սոցիալ-հոգեբանական կողմն է, և ոչ թե` ֆիզիկականը: Այսպես` Columbia University Medical Center-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսոր Հիլդա Հաթչրսոնը նշել է. «18 տարեկանում էրեկցիա կարող է առաջացնել անգամ ոժգին քամին, սակայն սոցիալ-հոգեբանական գործոններն առավել կարևոր են: Եթե ձեզ հարկավոր է որակյալ սեք, ապա 35-45 տարիքը` ճիշտ ժամանակն է»:
Հետազոտողներն ընդգծել են նաև, որ «որակյալ սեր» հասկացության տակ մարդիկ ներառում են անձնական ինտիմ հարաբերությունները, սակայն, նրանց խոսքերով, դա մոլորություն է:
Մեկ այլ փորձով ապացուցվել է, որ կանայք ավելի հաճախ սեքսով cանկանում են զբաղվել 24, իսկ տղամարդիկ` 27 տարեկանում:
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։