Բրիտանացի սոցիոլոգները հետազոտության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ ընտանիքում լավ հարաբերույունները կախված են տանը եղած օդի ջերմաստիճանից:
Գտնել ճիշտ ջերմաստիճանը, որի դեպքում և կինը, և տղամարդն իրենց հարմարավետ կզգան` բավականին դժվար է: Օրգանիզմի յուրահատկությունից կախված ուժեղ սեռի ներկայացուցիչները նախընտրում են ավելի ցածր ջերմաստիճան: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, ընդհակառակը, սիրում են ջերմություն և բավականին զգայուն են ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ: Նաև` կանանց ձեռքերն ու ոտքերը 9 անգամ ավելի շատ են մրսում, քան տղամարդկանցը:
Բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս, որ ընտանիքում բարեկեցություն և հանգիստ ապահովելու համար անհրաժեշտ է տանը պահպանել ճիշտ ջերմաստիճան` +22С: Հարցումները ցույց են տվել, որ հենց այս ջերմաստիճանն է մեծամասնությունը համարել իր համար ընդունելի: Այդպիսով դուք կարող եք խուսափել վեճերից. չէ՞ որ զույգերի 55%-ը պարբերաբար վիճում է հենց տանը եղած ջերմաստիճանի պատճառով: Ընդ որում` նրանց 35%-ը իրենը պնդում է մինչև վերջ, անգամ, եթե հոգու խորքում զգում է, որ ինքը ճիշտ չէ:
Այդ իսկ պառճառով միացրեք տաքացնող սարքերը, սակայն մի մոռացեք երեկոյան փոքրացնել դրանց հզորությունը. հաճելի քնի համար անհրաժեշտ է ավելի ցածր ջերմաստիճան:
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։
10-09-2026 09:24 Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի անտառապատ վայրում մարդու աճյունի հայտնաբերումից գրեթե 50 տարի անց քննիչներին հաջողվել է պարզել դրանց ինքնությունը։ Դրանք պատկանել են 15-ամյա Սինդի Մարսել Բլիզարդին, որը 1977 թվականի գարնանը Մերիլենդ նահանգում տնից փախչելուց հետո անհետացել էր, փոխանցում է CBS News-ը։
09-09-2026 10:40 Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։