Բրիտանացի գիտնականները տվել են հավերժական հարցերի պատասխանները: Պարզվում է` կանայք ցանկանում են, որ իրենց ամուսիններնը տանն ավելի հավաք ու կոկիկ լինեն: Իսկ տղամարդիկ, որքան էլ տարօրինակ է, կանանցից ցանկանում են ավելի շատ սեքս:
Մեծ Բրիտանիայի գիտնականները հարցում են անցկացրել երկար տարիներ միասին անցկացրած 2000 մարդկանց շրջանում, և պարզել, թե ի՞նչ չի բավականացնում կանանց և ինչ` տղամարդկանց:
Պարզվել է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենց ամուսիններն ավելի հավաք լինեն, ունակ` տանը թեթև նորոգումներ անել և կարողանան ռոմանտիկ քայլել կատարել: Զուգընկերների այլ հատկությունների թվում նշվել են եփելու, շփվելու և փողը գրագետ ծախսելու կարողությունը:
Իսկ ահա ուժեղ սեռի ներկայացուցիչներին հարկավոր է ավելի հաճախակի և որակյալ սեքս: Դրանից բացի նրանք նույնպես ուրախ կլինեին, եթե իրենց կանայք սովորեին խնայողաբար ծախսել, լավ եփել և շփվել իրենց ընկերների հետ, ինչպես նաև` լսել իրենց ու ռոմանտիկ լինել: Շատ տղամարդիկ, որքան էլ դա զարմանալի է, կցանկանային, որ իրենց կանայք լավ մեքենա վարել կարողանային:
Պարզվել է նաև, որ հարցվածների 60%-ը հաճախ դժգոհ են միմյանց տեսքից և բնավորությունից:
25-06-2026 13:23 Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33 Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30 Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25 Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36 «Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից: