Ծանոթությունների ծառայությունների անցկացրած նոր հետազոտությունները ցույց են տվել, որ որքան մեծ է տղամարդու ոտքի չափսը, այդքան քիչ է նա հակված պահպանելու հավատարմություն իր երկրորդ կեսի նկատմամբ:
Այսպես, ամենահավատարիմն ուժեղ սեռի այն ներկայացուցիչներն են, որոնց կոշիկի չափսը 40-42 է: Իսկ ահա սկսած ոտքի 43 չափսից տղամարդկային հավատարմությունը համամասնորեն նվազում է:
Հետազոտության ղեկավարներից մեկը` Մայք Թեյլորը, մեկնաբանել է. «Չնայած ոմանք պնդում են, թե չկա որևէ կապ ոտքի չափի և մարմնի մնացած մասերի միջև, այդուհանդերձ, թվում է, որ սերտ համամասնություն կա ամուսնուն դավաճանելու ցանկության և կոշիկի չափսի միջև»:
Օրինակ, Բիլ Քլինտոնը, որին վերագրվում են բազմաթիվ դավաճանություններ, ունի 45 չափսի ոտք, գրում է The Hindustan Times-ը:
Մեկ այլ ծանոթությունների կայքի հիմնադիրները պարզել են դավաճանության հիմնական պատճառները: Այսպես, ավելի հաճախ մարդիկ դավաճանում են, եթե իրենց զուգընկերոջից ինչ-որ բան չեն ստանում: Տղամարդկանց 24%-ը դավաճանում է այն բանի համար, որ իրենց երկրորդ կեսը հրաժարվում է սեքսից, 18%-ին դավաճանության մղում են վեճերը, 15%-ը բողոքել է սահմանափակ ազատությունից, իսկ 12%-ը դժգոհել է, որ իրենց կանայք չափից դուրս ուշադրություն են պահանջում իրենց նկատմամբ:
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։