Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Սանրվածքային տենդենցներ. 2012 գարուն-ամառ

30.03.2012

Նորաձևության շաբաթների՝ 2012 գարուն-ամառ հավաքածուների ցուցադրությունները թույլ են տալիս պատկերացում կազմել ոչ միայն նորաոճ զգեստների, աքսեսուարների, այլև սանրվածքների մասին:

Ներկայացնում ենք 2012 թ. գարնան նորաձև սանրվածքները, որոնք արդեն իսկ պոդյում են բարձրացրել մի շարք աշխարհահռչակ բրենդներ իրենց հավաքածուների ցուցադրության ժամանակ:

Ինչպես ցույց են տալիս միտումները, այս գարուն նորաձև է հատկապես «թաց մազերի էֆեկտը»:

Դեպի հետ ուղիղ սանրված մազերով մոդելները արդեն մեկ անգամ չէ, որ պոդյում են բարձրացել BCBG, Cushnie et Och, Costello Tagliapetra, Rebecca Taylor, Yigal Azrouel, Ruffian, VPL, Victoria Beckham, Monique Lhuillier, Ralph Lauren բրենդների ցուցադրությունների ժամանակ: Այս սանրվածքն ունի մեկ կարևոր առավելություն. եթե շատ վարսահարդարման համար շատ ժամանակ չունենք, ապա կարող եք սանրի և մազերի գելի միջոցով հաշված վայրկյանների ընթացքում ստանալ խնամված տեսք:

Այս սեզոնը հնարավոր չէ պատկերացնել առանց մազերի աքսեսուարների: Կարող եք օգտագործել այն ամենը, ինչ կա ձեռքի տակ' մեծ ու փոքր շարֆեր, ժապավեններ:

Դիզայներները նախապատվություն են տալիս արաբական ու աֆրիկյան ձևով փաթաթված շարֆերին: Այս տարբերակը, իհարկե, հարմար չէ աշխատանքային առօրյայի համար, բայց այ դրանից հետո այն Ձեզ կհաղորդի խորհրդավորություն ու մոտ 10 սանտիմետրով ավել ցույց կտա ձեր հասակը: Նման սանվածքներով հագեցած են եղել հատկապես Luca Luca, Marc Jacobs, Karen Walker, Anna Sui բրենդների հավաքածուները:

Ձեր սանրվածքը նորաձև կլինի, եթե մազերը երկու հավասար մասերի բաժանեք ճակատի հատվածից: Նման ձևը վերջին անգամ 40 տարի առաջ է նորաձև համարվել: 2012-ի գեղեցկուհին նման է 70-ականների «մինիմալիստական» կերպարին: Հարթ սանրած մազեր'բաժանված երկու հավասար մասերի. ահա և վերջ:

«Մինիմալիզմին» տուրք են տվել Calvin Klein-ի, Alexander Wang-ի, Kevork Kiledjian-ի, Luca Luca-ի, Nicole Miller-ի, Lacoste-ի, Rag & Bone-ի, Mandy Coon-ի, Jeremy Laing-ի, Band of Outsiders-ի, Diesel-ի, Michael Kors-ի, Elie Tahari-ի, Rachel Zoe-ի մոդելյորները:

Նորաձև գարնան հաջորդ աչքի ընկնող տենդենցը մազերով դեմքի կեսը գրեթե ամբողջությամբ փակելն է:

Vivienne Tam-ի, Christian Siriano-ի, Charlotte Ronson-ի, J. Mendel-ի, Jenny Packham-ի, Rachel Roy-ի, ADAM-ի, Altuzarra-ի մոդելյորները խորհուրդ են տալիս այս գարնանը մազերը երկու մասի բաժանել մի կողմից այնպես, որ դեմքի կեսը ծածկված լինի դրանցով: Նրանք վստահ են, որ սա խորհրդավորություն կհաղորդի կնոջ կերպարին: Ի դեպ, նման սանրվածք կարելի է ստանալ թե' ուղիղ, թե' ալիքաձև մազերով:

Cynthia Rowley-ի, Jason Wu-ի, Suno-ի, Proenza Schouler-ի, L'Wren-ի, Scott-ի հավաքածուներն աչքի են ընկել հյուսած սանրվածքներով: Փաթաթեք, հյուսեք, հավաքեք մազերը, մի խոսքով՝ գործի դրեք ողջ երեւակայությունը: Միայն հիշեք, որ վերջում պետք է ստացվի «քաոսային» արվեստ, ստեղծագործական խառնաշփոթ:

Կրկին նորաձև կլինի ռետրո ոճը: Diane von Furstenberg նորաձևության տանը ներկայացվել են Բրիջիդ Բարդոյի սանրվածքի պես մոդելներ: Իսկ Rebecca Minkoff-ն իր երկրպագուներին ուրախացրել է' փորձելով երկրորդ կյանք պարգևել Նիկոլ Քիդմանի սանրվածքին: Նման կերպ մազերը հարդարելու համար Ձեզնից շատ բան չի պահանջվի: Գլխավորը մազերին գրագետ կերպով ծավալ հաղորդելն է:

 

Դիտվել է 10766 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Nune | 30-09-2012 16:01
:)

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1245 անգամ
22.07.2026
Դիտվել է 424 անգամ
25.07.2026
Դիտվել է 377 անգամ
24.07.2026
Դիտվել է 315 անգամ
28.07.2026
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster