Սերմնահեղուկի ալերգիայից տառապում է աշխարհի կանանց տասներկու տոկոսը
15.09.2014
Քսանից-երեսուն տարեկան կանանց մոտ ամենաշատն է հանդիպում ալերգիա սերմնահեղուկից:
Բժիշկ Մայքլ Քերոլի պնդմամբ` աշխարհի կանանց ավելի քան տասներկու տոկոսը տառապում է տղամարդու սերմնահեղուկի նկատմամբ ալերգիայից: Առանց պապհպանակի սեքսը կարող է կանանց մոտ առաջացնել ցան, քոր, գրգռվածություն, այրոցներ, կարմրություն, միզելու ժամանակ ցավեր, անգամ` կյանքի համար վտանգավոր անաֆիլակտիկ շոկ: Այս բոլոր նախանշանները հիշեցնում են սեռական ճանապարհով փոխանցվող սեռավարակներ:
Բրիտանացի բժիշկը պնդում է, որ տղամարդու սերմնահեղուկի նկատմամբ կանանց ալերգիան այսօր լավ ուսումնասիրված և համարժեք գնահատված չէ: Նման դեպքերում բժիշկները հաճախ ալերգիան շփոթում են դերմատիտի կամ սեռական ինֆեկցիայի հետ:
Իր բժշկական պրակտիկայի ընթացքում Մայքլ Քերոլը հանդիպել է կանանց մոտ սերմնահեղուկի նկատմամբ գերզգայունության 4 դեպքի:
Ախտորոշման հաստատման համար բժիշկն անցկացրել է ալերգիայի նկատմամբ մաշկի զգայունության ստուգում և պարզել, որ ալերգիան առաջացնում է ոչ թե սպերմատոզոիդը, այլ սերմնահեղուկը: Բժիշկ Քերոլը համոզված է, որ անգամ զուգընկերոջը փոխելը կանանց չի փրկի ալերգիայից, քանզի այն առաջանում է ցանկացած սերմնահեղուկից:
Իհարկե կանանց պետք չէ անհանգստանալ, այդ ալերգիան չի կարող ազդել հղիանալու վրա: Այդ կանանց կարող են օգնել վերականգնողական տեխնոլոգիաները, երբ արգանդ ներթափանցեն մաքրված սպերմատոզոիդներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12922 անգամ
Читать на русском
|