ՖԻԴԵ` կանանց գրանդ-պրի. Էլինա Դանիելյանը պարտվում է վերջին տուրում
07.09.2014
Երեկ ավարտվեց ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ընթացող 2014 թվականի ՖԻԴԵ-ի կանանց գրանդ-պրին:
Մեր հայրենակցուհի Էլինա Դանիելյանը վերջին տուրում սև խաղաքարերով մրցում էր հնդկուհի Հումպի Կոներուի հետ: Ցավոք, խաղի 38-երորդ քայլին Էլինան պարտություն գրանցեց: Այսպիսով, վաստակած հինգ միավորներով նա զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող դարձավ չինուհի Ջու Վենջունը, ով վերջին տուրում միավորը կիսեց ռուս Տատյանա Կոսինցեվայի հետ: Նրան հավասար՝ 8,5 միավորներ էր հավաքել նաև Չինաստանը ներկայացնող մյուս շախմատիստուհին Հոու Յիֆան, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթողի կոչումը շնորհվեց Վեջնունին:
Ն. Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3050 անգամ
|