US Open. Ֆավորիտները շարունակում են պայքարը
26.08.2014
ԱՄՆ-ում մեկնարկել է թենիսի Մեծ սաղավարտի US Open 2014 մրցաշարը: Կանանց դիմակայություններում առաջին փուլում ֆավորիտները տարել են հաղթանակներ և շարունակում են պայքարը:
Ռուսաստանցի Մարիա Շարապովան բավական հեշտ` 6-4, 6-0 հաշվով առավելության հասավ նույն երկիրը ներկայացնող Մարիա Կիրիլենկոյի նկատմամբ: Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողը, ով ԱՄՆ-ում արդեն նվաճել է այս տիտղոսը 2006 թվականին, մյուս փուլում կհանդիպի ռումինացի Ալեքսանդրա Դուլղերուի հետ, ով իր հերթեն պայքարից հանեց չեխ Կրիստինա Պլիսկովային:
Մրցաշարի երկրորդ համար, 22-ամյա Սիմոնա Հալեպը համառ պայքարում մրցաշարից դուրս թողեց ամերիկուհի Դանիելե Քոլինզին 6-7, 6-1, 6-2 հաշվով:
-Դանիելեն փայլուն անցակցրեց խաղը,- խաղից հետո իր 20-ամյա հակառակորդի մասին ասաց Հալեպը,- առաջին սեթը բավական բարդ պայքարում անցավ և ես զիջեցի այն, սակայն հետո գտա մրցակցի թույլ կողմերը և հաղթանակի հասա:
Պայքարը շարունակում են նաև մյուս առաջատարները` դանիացի Կարոլին Վոզնյացկին, գերմանուհիներ Սաբին Լիսիցկին և Ալժելիկ Կրեբերը և ամերիկուհի Վինուս Ուիլիամսը:
Նորայր Զորյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2860 անգամ
|