Կանադայում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների կանանց առաջնությունը: Բորնզե մեդալները բաժին հասան ֆրանսուհիներին, իսկ գլխավոր ֆավորիտ Գերմանիայի հավաքականը կարողացավ վերադարձնել աշխարհի չեմպիոնի կոչումը:
Առաջինը Մոնրեալում խաղադաշտ դուրս եկան Ֆրանսիայի և Հյուսիսային Կորեայի հավաքականները` պայքարելու պատվավոր երրորդ տեղի համար: Թիմերը բավական զգույշ սկսեցին հանդիպումը և դրա հետևանքով երկրպագուներն առաջին խաղակեսում այդպես էլ խփած գոլերի ականատես չեղան:
Ամեն ինչ փոխվեց երկրորդ խաղակեսի ընթացքում: Հյուսիսկորեուհիները բացեցին խաղի հաշիվը: Իրադարձությունները սկսեցին խելահեղ տեմպով ընթանալ: Ֆրանսուհիիներն առաջ անցան հաշվի մեջ, սակայն երկու րոպե անց հաշիվը կրկին հավասարվեց: Այնուամենայնիվ, ավելի համառ գտնվեցին Ֆրանսիայի հավաքականի ֆուտբելիստուհիները և հանդիպման վերջում խփելով երրորդ հաղթական գնդակը` նվաճեցին բրոնզե մեդալները:
Եզրափակչում իրար հետ հանդիպեցին կանանց ֆուտբոլում երկու վաղեմի «թշնամիները»` Գերմանիայի և Նիգերիայի հավաքականները: Գերմանուհիները վճռականորեն խաղադաշտ էին դուրս եկել` աշխարհի չեմպիոնի տիտղոսն իրենց հայրենիք վերադարձնելու նպատակով, իսկ Նիգերիայի ընտրանին ցանկանում էր կրկնել 2010 թվականին Գերմանիայում կատարած իր սխրանքը և երկրորդ անգամ հռչակվել աշխարհի ուժեղագույնը:
Հանդիպումն անցավ բավական աշխույժ, սակայն խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան գրավել հակառակորդի դարպասը և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Իսկ այնտեղ արդեն զգացնել տվեց գերմանուհիների ֆիզիկապես ավելի լավ պատրաստված լինելը: Շնորհիվ Պետերմանի խփած միակ գնդակի` նրանք երրորդ անգամ հռչակվեցին աշխարհի ուժեղագույն հավաքական:
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: