Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոցիալական ցանցերով տարվելը հանգեցնում է զուգընկերոջը զգացմունքային և ֆիզիկական դավաճանության:
Միսսուրի համալսարանից Ռասել Քլեյթոնը հետազոտություն է անցկացրել Twitter-ից օգտվող տարբեր տարիքի 581 օգտատերերի շրջանում: Մասնագերտը պարզել է, թե որքան ակտիվ են հետազոտվողներն օգտվում սոցիալական ցանցից, այլ օգտատերերին ուղարկած հաղորդագրությունների թիվը, բաժանորդներին տրված պատասխանները: Ռասել Քլեյթոնը նաև պարզել է, թե որքան հաճախ է հետազոտության մասնակիցներից յուրաքանչյուրը վիճում իր երկրորդ կեսի հետ:
Պարզվել է, որ որքան ակիվ է մարդը դրսևորվում Twitter-ում, այնքան մեծ է զուգընկերոջ հետ վեճեր ունենալու հավանականությունը:
Վեճերը մեծամասամբ պայմանավորված են նրանով, որ սոցիալական ցանցերի պատճառով հարաբերություններում ռոնամտիկան նվազում է, մարդիկ զգացմունքային առումով հեռանում են իրարից, իսկ որոշ դեպքերում` սոցցանցերը հրահրում են ամուսնական դավաճանության:
Նախկինում Քլեյթոնը հետազոտել էր նաև Facebook-ի ազդեցությունը զուգընկերների հարաբերությունների վրա: Հետևությունները նույնն էին: Միայն թե այն ժամանակ գիտնականը բացահայտել էր, որ բաժանման հավանականությունը մեծ է հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր հարաբերությունների մեջ են ավելի քան 36 ամիս:
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։
10-09-2026 09:24 Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի անտառապատ վայրում մարդու աճյունի հայտնաբերումից գրեթե 50 տարի անց քննիչներին հաջողվել է պարզել դրանց ինքնությունը։ Դրանք պատկանել են 15-ամյա Սինդի Մարսել Բլիզարդին, որը 1977 թվականի գարնանը Մերիլենդ նահանգում տնից փախչելուց հետո անհետացել էր, փոխանցում է CBS News-ը։
09-09-2026 10:40 Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։