Հայաստանի կանանց ընտրանին նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
30.06.2014
Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամները այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:
Ըստ tert.am-ի` հավաքին մասնակցում են Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Շուշաննա Սարգսյանը` գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանի և մարզչի օգնական Ավետիք Գրիգորյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ հայկական ընտրանին նախապատրաստվում է հուլիսի 5-ից 18-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:
Դիտվել է 3088 անգամ
|