|
Նաոմի Քեմբլը բացահայտում է իր մեծ նպատակը
27.06.2014
Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմբլը որոշել է ստեղծել հագուստի սեփական հավաքածուն: Ինչպես հայտնել է սուպերմոդելը, ինքն արդեն բանակցություններ է վարում մի քանի հայտնի ապրանքանիշների հետ:
«Դիմել եմ մի քանի հայտնի ապրանքանիշների` առաջարկելով իրենց համար ստեղծել զգեստների հավաքածու. ինձ դա հետաքրքրում է»,-պատմել է Նաոմին: «Երբ ես պատրաստ կլինեմ հայտարարություն անելու, այդ ժամանակ տեղյակ կպահեմ, սպասեք»,-խոստացել է երգչուհին:
Քեմբլի խոսքով` սրտանց հպարտանում է իր ընկերներով, որոնք հայտարարել են դիզայների իրենց մասնագիտության մասին, իսկ ինքն էլ հաճույքով կրում է նրանց ստեղծած զգեստները: Վերջերս նրա հագին բազմերանգ զգեստ էր, որի հեղինակը Քեյթ Մոսն է:
«Միշտ այնպիսի զգացողություն է եղել, որ ինձ հաճելի է դիզայներների հետ աշխատել, ես չեմ ուզում իրենց հետ մրցել, բայց հնարավոր է` հենց ստեղծեմ զգեստների իմ սեփական հավաքածուն, նրանք այլևս չուզենան ինձ հետ աշխատել… Տեսնում եմ շատ իրեր, որ կուզեի իմ զգեստապահարանում լինեին, սակայն գոյություն չունեն, իսկ ես ցանկանում եմ այդ ամենով կիսվել շրջապատիս հետ: Դրա համար էլ ամեն ինչ կանեմ զգեստների սեփական հավաքածու ստեղծելու համար, հուսամ` մինչ 2015թ-ը կլինի»,- նշել է սուպերմոդելը:
Հիշեցնենք, որ վերջերս Նաոմին Glamour ամսագրի կողմից ստացավ «տարվա կին» կոչումը:
Աղբյուր` LADYNEWS.am






Դիտվել է 9513 անգամ
Читать на русском
|