Ճամպրուկի դասավորելը` արվեստ է
02.05.2014
Ճամպրուկի դասավորելը` արվեստ է, չէ ՞ որ պետք է տեղավորել առավելագույն քանակությամբ իրեր այնպես, որ դրանք չճմռթվեն և չկոտրվեն: Թե ինչպես դա անել` նեկայացնում ենք ստորև. չէ ՞ որ ճամրուկների հավաքման ակտիվ ժամանկը մեկնարկել է:
1. Հիշեք` գլխավորը գործողությունների հաջորդականությունն է: Տակը դրվում են վերնշապիկները, դրանց վրա` շրջազգեստները, այնուհետև` կիսաշրջազգեստները:
2. Վերնաշապիկը դրեք առավել ճմռթվող մասով դեպի ներքև, թևքերը ծալեք դեպի ներս, մեջտեղից ծալեք վերնաշապիկը և այդ տեսքով դրեք ճամպրուկի մեջ:
3. Երկար շրջազգեստները ծալեք այնպես, որ դրանց ծայրերը «կախվեն» ճամպրուկի եզրերից: Տաբատները և կիսաշրջազգեստները ծալեք մեջտեղից (առավել ճմռթվող մասերը` դեպի ներքև), որից հետո այդ հավաքածուն դրեք շրջազգեստների վրա: Շրջազգեստների ծայրերը խնամքով ծալեք այս ամենի վրա:
4. Կիսագուլպաները մտցրեք կոշիկների մեջ, իսկ վերջիններս դրեք ճամպրուկի երկայնքով` «քիթը` կրունկին» դիրքով:
5. Բոլոր հարդարանքի պարագաներն ու հեղուկներով լի շշերը դրեք ամուր պոլիէթիլենե տոպրակների մեջ, որպեսի հագուստը պաշտպանվի հնարավոր ծորանքներից:
6. Եվ հիշեք` երբեք չի կարելի ճամպրուկի մեջ դնել փողը, փաստաթղթերը և այլ արժեքավոր իրեր:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6786 անգամ
Читать на русском
|