Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կցանկանայի բալետի պարուհի աղջիկ ունենալ. ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ

26.03.2012

«Յուրաքանչյուր հայ կին ինչ-որ տեղ մարզուհի է, որովհետև ամբողջ օրն զբաղվում է տնային գերծանր գործերով` շուկայից ծանր տոպրակներ է քարշ տալիս, երեխաներով զբաղվում, հասցնում ամեն ինչ: Ինչ վերաբերում է Նազիկին, ապա ես միայն կողմ եմ, որ նա շարունակի զբաղվել սպորտով, քանի որ իր ամբողջ կյանքն է նվիրել դրան, իսկ ես բնավ էլ էգոիստ չեմ ու, նույնիսկ, հպարտանում եմ, երբ նա բարձրացնում է հայոց եռագույնը»,-  LN-ի  հետ անկեղծացավ  ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի ապագա ամուսինը` Էրիկը: Նա նույնպես մասնակցում էր Նազիկի հետ մեր զրույցին: Զույգը հայտնեց նաև սպասվող ամուսնության օրը:


-Վերջին շրջանում Ձեր կյանքում մեծ շրջադարձներ եղան: Հատկապես, նկատի ունեմ ամուսնանալու որոշում կայացնելն ու վթարը: Այս էտապը ի՞նչ փոխեց Ձեր ներաշխարհում:


-Նախ որոշել էինք ամուսնանալ ապրիլի 22-ին, և մի քանի պարբերականներ գրեցին այդ մասին, սակայն որոշ պատճառներով այդ օրը հետաձգվեց: Այժմ պլանավորում ենք ամուսնանալ հունիսի 8-ին: Հուսով եմ`ոչինչ այլևս չի փոխվի: Ինչ վերաբերում է վթարին, ապա այն ամբողջովին փոխեց իմ կյանքը: Ես ամբողջ կյանքում սպորտով եմ զբաղվել ու միանգամից մարզումներից կտրվելը գլոբալ փոփոխություն էր, որ 180 աստիճանով փոխեց ինձ:


-Գիտեմ, որ Ձեր ապագա ամուսնուն` Էրիկին, հանդիպել եք ուսումնամարզական հավաքներում: Սկզբնական շրջանում պարզապես ընկերներ եք եղել: Ինչպե՞ս ընկերությունը վերածվեց սիրո:


-Սկզբում, ինչպես նշեցիք, պարզապես լավ ընկերներ էինք: Ուսումնամարզական հավաքների ժամանակ շփվում էինք, ու այդ ընթացքում որոշակի խնդիրներ կային իմ կյանքում, և դրանց լուծումը կարծես Էրիկը հուշեց: Այդ պահից էլ ընկերությունը վերածվեց սիրո: Ժամանակի ընթացքում հասկացանք նաև, որ կարող ենք միասին ընտանիք կազմել:


-Միշտ վստահություն եք հայտնել, որ սպորտն  աղջկան  չի փոխում, և մարզուհին ամենեւին էլ ձեռք չի բերում տղամարդկային հատկանիշներ: Հիմա, երբ պատրաստվում եք ընտանիք կազմել, նո՞ւյնն եք կարծում:


-Կապ չունի` կինն ինչով է զբաղվում: Ներքուստ մարդ այնպիսին է, ինչպիսին կա: Ես ֆիզիկապես ուժեղ եմ, բայց կարծում եմ` դա չի խանգարում կին մնալ, քանի որ ինձ համար պարապած, ամուր կազմվածքով կանայք ավելի գեղեցիկ են:


- Եթե երբևէ ստիպված լինեիք ընտրել, կնոջ համար ընտանի՞քն է կարևոր, թե՞ սպորտը:

-Ճիշտն ասած, երբևէ նման ընտրության առաջ չեմ կանգնել և չեմ կարող միանշանակ պատասխանել: Բայց, իհարկե, ընտանիքը ավելի կարևոր է, ու ընտանիքի անդամներն էլ պետք է հասկանան, որ դու քեզ չես պատկերացնում նաև սպորտից դուրս: Այս տեսանկյունից ամեն ինչ կարելի է համատեղել: Իսկ եթե խոսենք կարիերայի և ընտանիքի մշտական հակասության մասին, ապա ես կարիերա բառը չեմ ընդունում. դա ուղղակի մասնագիտություն է, իսկ ցանկացած մասնագիտություն իր դժվարություններն ունի, բայց ոչ մեկն էլ չի խանգարում անձնական կյանքին: Ուրեմն, ինչի՞ պիտի ծանրամարտը խանգարի   (ծիծաղում է – LN):


-Անկախ Հայաստանի` ծանրամարտի աշխարհի առաջին չեմպիոնն եք, ունեք 2-րդ աստիճանի մեդալ «Հայրենիքին  մատուցած ծառայությունների համար», անձնական կյանքում էլ կարծես ամեն ինչ հարթ է: Է՞լ ինչ է պետք, որ կինն իրեն լիակատար երջանիկ համարի:


-Մարդիկ տարբեր կերպ են ընկալում երջանկությունը: Կոնկրետ ինձ համար երջանկությունն այն պահն է, երբ դու շրջապատված ես քո սիրելի մարդկանցով, ունես լավ ընկերներ, լավ, հաճելի աշխատանք, երբ քո սիրելիներն առողջ են: Եվ հետո, մարդն իր ամբողջ կյանքում չի կարող երջանիկ լինել, թեև պետք է նշել, որ ամեն փորձություն դեռ առիթ չէ, որ քեզ դժբախտ համարես:


-Չարաբաստիկ ավտովթարից հետո մարզվելու առիթ ունեցե՞լ եք, ինչպե՞ս եք այժմ:

-Եթե մի կողմ դնենք սպորտը, քանի որ բնական է` այսքան արագ չեմ կարող վերադառնալ նախկին մարզավիճակիս, ապա մնացած իմաստներեվ ինձ շատ լավ եմ զգում ու լիակատար առողջ եմ: Մի թեթև մարզվել արդեն փորձել եմ: Իհարկե, դեռ բավարարվում եմ առավոտյան մարմնամարզությամբ:


-Ավտովթարից հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան առաջարկեց Ձեզ զբաղվել մարզչական աշխատանքով, իսկ Դուք հայտնեցիք, թե առողջանալուց հետո պատրաստվում եք վերադառնալ մեծ սպորտ: Ի՞նչ որոշում կայացրեցիք ի վերջո:


-Եթե լիակատար առողջանամ, միայն այդ դեպքում կշարունակեմ ծանրամատով զբաղվել: Իսկ եթե ինչ-որ խանգարող հանգամանք լինի, և բժիշկները չերաշխավորեն, որ կարող եմ մեծ թափով վերսկսել պարապմունքներս, ապա կթողնեմ սպորտը, քանի որ ոչ մի բան առողջությունից թանկ չէ: Ինչ վերաբերում է մարզչական հնարավոր աշխատանքին, ասեմ, որ իմ կյանքում այնքան շատ են անսպասելի բաներ եղել, որ ոչ մի բան չեմ բացառում:


-Վթարից հետո նաեւ ասացիք, որ շատ կարևոր էր այն, որ բոլորը Ձեզ համար ցավում էին նախ որպես մարդու, նոր միայն`որպես ծանրամարտիկի: Կարծում եք, բոլո՞րն էին ընկալում, որ անկախ ֆիզիկական ուժից, Դուք ուղղակի փխրուն կին եք:


-Վթարից հետո ես շատ պարզ հասկացա, թե ով է ինձ վերաբերվում, որպես Նազիկ Ավդալյանի և ով` որպես ուղղակի մարդու, կնոջ: Կային մարդիկ, ովքեր մտածեցին, թե այլև չեմ կարողանա վերադառնալ սպորտ, հիասթափվեցին ու երես դարձրին, իսկ կային այնպիսիները, ում անհանգստացնում էր միայն իմ շուտափույթ ապաքինումը:


- Գիտեմ, որ որոշ ժամանակ զբաղված էիք Վանաձորում աղջիկների մարզադպրոցի բացման նախապատրաստական աշխատանքներով: Ինչպե՞ս ավարտվեց այս ձեռնարկը:

 

-Ես միշտ ցանկություն եմ ունեցել բացելու մարզադահլիճ, որտեղ կպարապեն միայն կանայք, քանի որ տղամարդկանց հետ նրանք չեն կարողանում ազատ պարապել: Եթե երբևէ ի կատար ածեմ այս ցանկությունս, մեծ հաճույքով կպարապեմ այդ աղջիկների հետ: Ինչ վերաբերում է Վանաձորի մարզադպրոցին, ասեմ, որ հիմա ես հիմնականում Երևանում եմ լինում աշխատանքի բերումով ու, հնարավոր է, որ դպրոցը բացվի Երևանում: Տեսնենք:


-Սովորում եք իրավաբանության ֆակուլտետում: Եթե երբևէ հեռանաք սպորտից, կաշխատե՞ք այդ մասնագիտությամբ:

-Ես ու Էրիկը հիմա սովորում ենք նույն` երկրորդ կուրսում, բայց, ճիշտն ասած, ես այնքան լուրջ չեմ զբաղվում, ինչքան Էրիկը: Սրա պատճառը նաև այն է, որ շատ ժամանակ չեմ ունենում իրավաբանությամբ զբաղվելու, քանի որ գիտական թեզ եմ գրում` «Կանանց ծանրամարտի մեթոդիկան»:


-Շատ փորձությունների միջով անցաք, բայց նույն Նազիկն եք: Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց ամեն ինչից հաղթանակած դուրս գալու համար:


-Ամենակարևորն այն է, որ ցանկացած պարագայում կանայք չհիասթափվեն ու հիշեն, որ անգամ ամենադժվար վիճակից միշտ մի ելք կա: Կուզեմ, որ միշտ հիշեն, որ իրենք գեղեցիկ են ու ուժեղ:


-Եթե աղջիկ ունենաք, թույլ կտա՞ք, որ նա զբաղվի ծանրամարտով:


-Եթե աղջիկս երբևէ ցանկանա զբաղվել ծանրամարտով, չեմ խոչընդոտի, թեև միշտ երազել եմ, որ, եթե աղջիկ ունենամ, նա զբաղվի բալետով կամ արվեստի որևէ այլ ուղղությամբ որոշի առաջ գնալ:





Լարա Առաքելյան

 

Դիտվել է 8754 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու մարմին, մեկ միտք. Չապլին երկվորյակների միստիկ կապը, ովքեր նույնիսկ խոսում էին միայն միասին

25.09.2026
Նրանք միշտ խոսում էին միաժամանակ՝ օգտագործելով նույն արտահայտությունները և նույնիսկ նույն երազներն էին տեսնում ։ Նրանք նաև սիրահարվել էին նույն տղամարդուն, և դա ողբերգություն էր։

Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից

12.08.2026
Հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարը կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին:

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1107 անգամ
20.10.2026
Դիտվել է 287 անգամ
21.10.2026
Դիտվել է 250 անգամ
22.10.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster