Ո՞վ է ավելի շուտ իր զգացմունքների մասին խոստովանում զուգընկերոջը կանա՞յք, թե՞ տղամարդիկ:
Այս հարցին պատասխանել են սոցիոլոգները: Նրանք նաև պարզել են, թե որքան պետք է սպասել նոր երկրպագուից սիրո խոսքեր լսելու համար:
Հարցումն անցկացվել է 2 000 կանանց և տղամարդկանց շրջանում: Պարզվել է, որ տղամարդիկ ավելի շուտ են սեր խոստովանում, քան կանայք:
Սոցիոլոգները պարզել են նաև, որ տղամարդիկ ևս զգայուն են, ինչպես կանայք: Նրանք երբեմն ավելի հակված են խոսել իրենց զգացմունքների մասին, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Տղամարդիկ սեր են խոստովանում սիրավեպի յոթերորդ ամսում, իսկ կանայք՝ ութերորդ:
Ապացուցվել է նաև, որ տղամարդիկ ավելի հաճախ են սիրահարվում, քան կանայք:
07-09-2026 12:44 Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35 Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32 Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42 Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36 Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։