Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երազը կոդավորված իրականությունն է. հոգեբանը` երազների մասին

21.03.2014

Երազներ տեսնում ենք բոլորս, երևույթը բոլորիս է ծանոթ: Անհիշելի ժամանակներից երազներին վերաբերել են որպես կանխատեսումների, դրանց տրվել է շատ մեծ նշանակություն:

Երազների մասին շատ-շատ են խոսել հատկապես` հոգեբաններն ու հոգեվերլուծաբանները` հայտնելով տարբեր կարծիքներ ու գրելով բազում աշխատություններ, սակայն երևույթը վերջնականապես բացահայտել և հասկանալ, ոչ ոքի դեռևս չի հաջողվել: Ladynews.am-ը թեմայի շուրջ զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Միքայելյանի հետ փորձելով հասկանալ, թե ի՞նչ նշանակություն ու մեկնաբանություն ունի երազը մարդու համար և ի՞նչ է թաքնված այդ առեղծվածային երևույթի հետևում:

600x580

«Մարդկային գիտության մեջ, երազների մեկնաբանության հետ կապված, պետք է առանձնացնել երկու հիմնական` մինչգիտական և գիտական փուլեր: Միջգիտական փուլը վերաբերում է հին հունական և եգիպտական մշակույթներին, որոնք մեծ ներդրում ունեն երազների մեկնաբանության ու հասկացման մեջ»,- ներկայացրեց Վլադիմիր Միքայելյանը նշելով, որ հին ժամանակներում թագավորներն ու զորավարներն իրենց արքունիքում ունեցել են երազահաններ: Մինչ քրիստոնեությունը երազները համարվել են աստվածների կողմից տրված հայտնություններ, որոնց մարդիկ պետք է հետևեին, ինչպես նաև գործեին` համաձայն երազի: Մասնագետը բացատրեց, որ երազը մարդու հոգեկանի անգիտակցական կառուցվածքի աշխատանքն է. «Երազները միշտ մարդու համար ունենում են հուզական նշանակություն, այսինքն` երազը միայն տեսարան չէ, որ տեսնում ենք. ամեն երազ ունի հույզեր և այնքան խորը , որ հնարավոր է` մարդու մոտ փոխվի տրամադրություն, հոգեվիճակ, անգամ ֆիզիկական վիճակ»:

Ինչպես նշեց հոգեբանը, երազների գիտական փուլը սկսվում է Ֆրոյդից. «Համաձայն Ֆրոյդի` երազներն ունեն որոշակի գործառույթներ, որոնցից ամենապարզը նկատվում է երեխաների մոտ. դա ցանկությունների բավարարումն է` երեխան երազում տեսնում է այն, ինչ ուզում է և չի ստանում կյանքում: Մեծահասակները ևս կարող են նման երազներ տեսնել, բայց այս դեպքում խոսքն արդեն ինֆանտիլ անձի մասինն է, որը վերդառնում է մանկական հոգեվիճակի»,- ասաց հոգեբանը` հավելելով, որ բացի այս գործառույթից, երազներն ունեն մի շարք այլ գործառույթներ, դրանք ցույց են տալիս խնդիրը և հաճախ խնդրի լուծումը:

Վլադիմիր Միքայելյանի հավաստիացմամբ` մեր երազներում միշտ կա «ցերեկային հետք», այսինքն` դրանք ձևավորվում են ցերեկվա ժամերին, իսկ գիշերը երևում որպես տեսարան. «Ցերեկվա հետ կապը միշտ կա և պարտադիր չէ, որ երազն առնչվի հենց նույն օրվա հետ. գուցե մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի առաջ կամ հեռավոր անցյալում մարդու կյանքում ցավալի դեպք է տեղի ունեցել, թվում է` մարդն այդ մասին մոռացել է, բայց ինչ-որ բան` կերպար, ձայն, հոտ, լույս նրա մեջ նորից հիշողություններ է արթնացնում: Բոլոր երազներն արտահայտվում են սիմվոլներով. եթե երազում տեսնում ենք կոնկրետ մարդու կամ ինչ-որ առարկա, ապա դա ոչ թե այդ առարկան է, այլ դրա հետևում թաքնված իրականը, որ պարզ է դառնում երազների մեկնաբանության ժամանակ»,- ասաց հոգեբանը՝ նշելով նաև, որ երազներն ունեն շերտեր` ակնհայտ և թաքնված. «Ակհայտ շերտն այն է, ինչ տեսնում ենք, իսկ թաքնված շերտը ցույց է տալիս, թե ինչու ենք տվյալ երազը տեսնում, այսինքն` երազի մեկնաբանությունը հենց թաքնված շերտի վերծանումն է: Երազների մեկնաբանությունը պետք է անհատական լինի. այն, ինչ տեսնում ենք յուրաքանչյուր մարդու դեպքում տարբեր նշանակություն ունի»:

Խոսելով այն մասին, թե արդյոք բոլորն են երազներ տեսնում, մասնագետն ասաց, որ երազներ տեսնում են բոլորը, սակայն ոչ բոլորն են հիշում. «Կան երազի մի քանի փուլեր, բայց կնշեմ երկուսը` պարադոքսալ (երազային) և օրթոդոքսալ (ոչ երազային), եթե մարդն արթնանում է պարադոքսալ փուլում, երազները հիշում է, իսկ օրթոդոքսալ փուլում արթնանալիս երազները չեն հիշվում», - բացատրեց հոգեբանը: Ըստ նրա` երազների տևողությունը հստակ հնարավոր չէ նշել. «Քնած ժամանակ ժամանակի զգացողություն չկա, մենք ժամանակից դուրս ենք, ու ընդհանրապես անգիտակցականում ժամանակ չկա: Սակայն որոշակի հետազոտություններից ելնելով կարելի է ասել, որ, օրինակ, եթե մարդը քնում է ութ ժամ, ապա գոնե երկու ժամ երազ է տեսնում»:

Հարցին, թե ի՞նչ բացատրություն ունի այն երևույթը, երբ երազ ենք տեսնում, հետո զարթնում ու նորից քնելիս նույն երազի շարունակությունը տեսնում, Վլադիմիր Միքայելյանը նշեց, որ մարդու հոգեկանը պահանջմունք ունի ինչ-որ տեղեկատվություն տեղ հասցնելու, իսկ երբ զարթնում ես և այն կիսատ է մնում, ապա քնելիս նորից շարունակվում է. այդ պահաջմունքը պետք է մինչև վերջ լրացվի:

«Երազներին պետք է շատ լուրջ վերաբերել` զերծ մնալով ինչ-որ երազահաններից ու նրանց մեկնաբանություններից. երազի իմաստը շատ խորն է և այն մարդուն ավելի շատ գիտելիքներ է տալիս, քան մեր առօրյա կյանքը: Պատճառն այն է, որ երազը մեր անգիտակցականից է գալիս, իսկ անգիտակցականն իմաստուն մակարդակ է. այն «ծերունի է», իսկ գիտակցությունը՝ «մանուկ»»,- ասաց Վլադիմիր Միքայելյանը:

Նրա խոսքովԶ երազն, ի վերջո, այն կոդավորված իրականությունն է, որի բանալին պետք է կարողանալ գտնել և բացել:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 31802 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-06-2026 09:28
Մեգան Մարքլը կարող է մեծ կորուստներ կրել իր As Ever ապրանքանիշից։ Ըստ որոշ տեղեկությունների, Սասեքսի դքսուհին կարող է կորցնել մինչև 5 միլիոն դոլար, եթե չվաճառի իր առկա արտադրանքը մինչև դրանց ժամկետի ավարտը։ Ըստ լրատվամիջոցների՝ ընկերությունը մինչև հաջորդ ամռան վերջ ժամանակ ունի վաճառելու իր բոլոր մուրաբաները, թեյերը և ծաղկային հավելումները։
23-06-2026 04:33
Իրինա Շեյքը դարձել է Revolve Los Angeles-ի ամառային հավաքածուի դեմքը: Ռոբին Գալիեգի կողմից լուսանկարված 40-ամյա ռուս սուպերմոդելը մի քանի կերպարներ է կրել՝ սպիտակ լողազգեստ՝ ծայրահեղ կտրվածքով, գինու գույնի՝ ազդրերի խորը կտրվածքներով և բաց մեջքով թեփուկավոր երեկոյան զգեստ:
23-06-2026 03:37
Նախօրեին Բիանկա Սենսորին և նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, մասնակցել են մտերիմ ընկերոջ և ոճաբան Ղադիր Ռաջաբի ծննդյան երեկույթին։ Հոբելյարն ինքը է լուսանկար հրապարակել տոնակատարությունից։ Երեկոյի համար 31-ամյա Սենսորին ընտրել է բաց կապույտ միկրո բիկինի, որը հազիվ էր ծածկում նրա կուրծքն ու վարտիք՝ փիսիկի պատկերով։ Նա իր ֆիրմային մերկ կերպարը լրացրել է սպիտակ բարձրակրունկ բոկոտիներով։
22-06-2026 09:29
Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Սերենան և Վենուս Ուիլյամսը քույրերը կհանդիպեն կորտում: Ըստ The Guardian-ի՝ Ուիմբլդոնի առաջիկա մրցաշարում նրանք կմրցեն զուգախաղում: Մրցաշարը կանցկացվի Լոնդոնում հունիսի 29-ից հուլիսի 12-ը:
22-06-2026 09:26
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ Նորթ Ուեսթը, ընդամենը 13 տարեկան է, բայց նա արդեն իսկ կարող է պարծենալ նախանձելի երաժշտական կարիերայով։ Երիտասարդ ռեփերի ներկայացուցիչները վերջերս հայտարարել են, որ նա այս ամռանը կսկսի իր առաջին լիարժեք հյուսիսամերիկյան շրջագայությունը։ Kimokawaii շրջագայությունների շարքի մասին հայտարարվել է Նորթի սոցիալական ցանցերում։ Գրառումից հստակ երևում է, որ նա պլանավորում է ելույթ ունենալ մեկ այլ կատարողի՝ իր ընկերուհի Մոլի Սանտանայի հետ։ Շրջագայությունը կսկսվի օգոստոսի 5-ին և կավարտվի օգոստոսի 27-ին՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում ընդգրկելով 14 քաղաք, այդ թվում՝ Լոս Անջելեսը, Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Չիկագոն, Բոստոնը, Ատլանտան և այլն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1237 անգամ
19.06.2026
Դիտվել է 393 անգամ
23.06.2026
Դիտվել է 201 անգամ
25.06.2026
Դիտվել է 31 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster