Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչ է պետք անել, եթե դեռ չունեք զուգընկեր

10.03.2014

Սիրելու և սիրվելու ցանկությունն ավելի է ուժեղանում գարնանը: Շրջապատում բոլորը քայլում են զույգերով, համբուրվում:

Զույգ չունենալը դեռևս հուսալքվելու պատճառ չէ. եթե դեռ չեք հանդիպել այն մարդուն, ում հետ կշարունակեք Ձեր կյանքի ուղին, ապա դա չի նշանակում, որ պետք է նստեք տանն ու սպասեք նրա հայտնվելուն: Օգտվեք հնարավորությունից, որ դեռ ազատ եք ժամադրություններից, չունեք տնային պարտականություններ. ճիշտ ժամանակն է՝ Ձեզ նվիրեք զվարճանքին  և արկածներին: Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում մի քանի հետաքրքիր զբաղմունք, որոնցով կարող եք զբաղվել, քանի դեռ Ձեր երկրորդ կեսը չի հայտնվել:

Միայնակ մեկնեք հանգստի: Կարևոր է, որ մեկնեք միայնակ՝ առանց որևէ մեկի ընկերակցության, սովորելով ամեն ինչ հաղթահարել ինքնուրույն: Ընտրեք այնպիսի երկիր, որի մասին քիչ տեղեկություն ունեք, գնեք տոմս և կարգի բերեք փաստաթղթերը: Դրեք Ձեր առջև նպատակ՝ ծանոթանալ տեղի բնակչության հետ, իմանալ ամեն ինչ տվյալ երկրի մասին, ունենալ 1 000 լուսանկար և ճաշակել տվյալ երկրի ազգային խոհանոցի բոլոր ուտեստները: Նպատակը մեկն է՝ հասկանալ, որ աշխարհը հիասքանչ է, զարմանալի և ամենակարևորը՝ հետաքրքիր: Իսկ Դուք՝ որպես լիարժեք անհատականություն, հեշտությամբ կարող եք բազմաթիվ նորություններ բացահայտել:

Հաճախեք խոհարարական դասընթացների: Եթե ոչ խոհանոցային, ապա այլ նախասիրություն ընտրեք և ազատ ժամանակը տրամադրեք այն զարգացնելուն, քանի դեռ ունեք հնարավորություն: Ժամանակ մի կորցրեք. բազմոցին կարելի է պառկել նաև 80 տարեկանում, իսկ իսպաներեն կարող եք սովորել միայն հիմա: Բացի դա` հնարավորություն կունենաք Ձեր պատրաստած ուտեստներով կամ այլ հետաքրքրություններով հպարտանալ, երբ Ձեր  երկրորդ կեսը հայտնվի:

Տեղափոխվեք այլ քաղաք կամ երկիր: Եթե զգում եք, որ Ձեր տեղում չեք, այսինքն՝ ամեն ինչ ձանձրալի և անտանելի է, ապա թողեք ամեն ինչ և գնացեք ապրելու այլ քաղաքում կամ երկրում: Քանի դեռ չկա մարդ, ում առջև պարտականություններ ունեք, կարող եք հաճախ փոխել Ձեր բնակավայրը: Ամեն դեպքում մինչ որոշում կայացնելը, ամեն ինչ նախապես մտածեք և պլանավորեք, որպեսզի անհարմար իրավիճակում չհայտնվեք:

Փոխեք մասնագիտությունը: Կարող եք սովորել նաև երկրորդ մասնագիտություն: Եթե Ձեր աշխատանքը Ձեզ հոգնեցրել է, ապա թողեք այն և ընտրեք ինչ-որ ավելի հոգեհարազատ աշխատանք: Ամենակարևորը հասկացեք՝ Ձեզ ինչն է հաճելի և հենց դրանով էլ զբաղվեք:

Զբաղվեք ինքնակրթությամբ: Եթե խնդիրներ ունեք քիմիայի կամ պատմության հետ, ճիշտ ժամանակն է լրացնել բաց թողնվածը: Գտեք Ձեր թույլ կողմերը և ուժեղացրեք դրանք: Դա Ձեզ հնարավորություն կտա առաջ շարժվելու, նոր մարդկանց հետ ծանոթանալու և հանդիպելու Ձեր երկրորդ կեսին «զինված»:

Այնպես որ, ապրեք լիարժեք կյանքով ու նաև հիշեք՝ պետք չէ շատ ակտիվ զբաղվել երկրորդ կեսի փնտրտուքով:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13654 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-06-2026 13:23
Կարդալու կարողությունը ոչ միայն օգնում է տեղեկություն ստանալ, այլ բառացիորեն վերակառուցում է ուղեղի աշխատանքը՝ բարելավելով հիշողությունը, ուշադրությունը, լեզվական մշակումն ու տրամաբանական մտածողությունը, նաև մարդկանց դեմքերը ճանաչելու ունակությունը։ Այս եզրակացությանն է եկել Մաքս Պլանկի ընկերության հոգելեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ֆալկ Հյուտիգը, որը իր նոր գրքում ամփոփել է հոգեբանության, լեզվաբանության, նյարդագիտության և կրթության ոլորտներում տասնամյակների հետազոտությունները:
25-06-2026 10:33
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Հրավեր» կատակերգության պրեմիերան: Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերասաններ՝ Պենելոպե Քրուզը, Սեթ Ռոգենը, Էդվարդ Նորտոնը և Օլիվիա Ուայլդը, ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Հյուրերի թվում էին նաև Ալիսիա Սիլվերսթոունը, երգչուհի Քեշան և ուրիշներ:
25-06-2026 08:30
Ֆրանսիական Ռիվիերայում անցկացվում է Cannes Lions 2026 փառատոնը՝ միավորելով միլիարդատեր կանանց, սուպերմոդելների, մարզիկների և հայտնիների։ Նրանց թվում են Մարիա Շարապովան, Փերիս Հիլթոնը, սուպերմոդել Քարլի Քլոսը, միլիարդատեր Ջոշուա Քուշների կինը (ով նաև Իվանկա Թրամփի ամուսնու եղբայրն է), Էշլի Գրեհեմը և նրա ամուսինը, դերասանուհիներ Պրիանկա Չոպրան և Էլ Ֆանինգը և ուրիշներ։
25-06-2026 07:25
Մարդիկ շատ ավելի բարձր են գնահատում լիովին ճիշտ լինելու հնարավորությունը, քան սխալի հավանականությունը նվազագույնի հասցնելու ձգտումը։ Նույնիսկ եթե մի կանխատեսում վիճակագրորեն ավելի հուսալի է և միջինում հանգեցնում է իրական արդյունքից ավելի փոքր շեղումների, շատերը նախընտրում են մյուս տարբերակը՝ այն, որը տալիս է իդեալական համընկնման ավելի մեծ հնարավորություն։ Այս եզրակացությանն է եկել նոր հետազոտության հեղինակը, որը հրապարակվել է Management Science ամսագրում։
25-06-2026 04:36
«Սանտա Բարբարա» ֆիլմի աստղ Մարսի Ուոքերի բուժման համար առցանց դրամահավաք է սկսվել: 64-ամյա դերասանուհին աջակցություն է ստացել նաև իր էկրանային ամուսին Ա. Մարտինեսից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1249 անգամ
19.06.2026
Դիտվել է 394 անգամ
23.06.2026
Դիտվել է 202 անգամ
25.06.2026
Դիտվել է 78 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster