Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես սիրում եմ իմ մարմինը. Քեյթ Ափթոն

24.02.2014

Գեղեցկուհի մոդելն առանց ամաչելու կամ թաքցնելու բացահայտ խոստովանում է՝ ատում է ամեն տեսակի դիետաները:

Լինելով ընդամենը 21 տարեկան և ունենալով փարթամ կազմվածք՝ նա արդեն աշխարհի ճանաչված թոփ-մոդելների շարքում է: Քեյթի՝ ոչ այնքան մոդելային կազմվածքի շուրջ մշտապես վեճեր են լինում:


Ամերիկացի հանրահայտ մոդել, դերասնուհի Քեթրին Ափթոնը ծնվել է 1992թ-ի հունիսի 10-ին ԱՄՆ -ի Միչիգան նահանգում: Քեթրինի մանկությունն անցել է Մելբուրն քաղաքում: Հայրը՝ Ջեֆ Ափթոնը, ավագ դպրոցի մարզական տնօրեն է, իսկ մայրը՝ Շելլի Աթոնը, Տեխաս նահանգի թենիսի նախկին չեմպիոնուհի է:

600x580

Քեթրինը սովորել է Holy Trinity եպիսկոպոսական ակադեմիայում: Պատանեկության տարիներին ապագա մոդելը զբաղվել է ձիարշավային սպորտով, նույնիսկ մասնակցել է պետական մակարդակաով կազմակերպված մի քանի մրցույթների և հաղթել շարք անվանակարգերում:

600x580

Սակայն պետք է նշել, որ դեռ վաղ տարիքից կապուտաչյա այս գեղեցկուհու համար կանխատեսվում էր մոդելային կարիերան: Քեյթը, սակայն, շատ մեծ ջանքեր չգործադրեց, մոդելային աշխարհում հայտնվելու համար և ստիպված չեղավ լսելու ստորացուցիչ մերժումներ: Կարելի է ասել՝ հենց առաջին փորձից նրա բախտը բերեց: 16-ամյա աղջնակը գալիս է Elite Model Manаgement մոդելային գործակալություն, որը գտնվում է Մայամիում, և հենց առաջին օրը նրան առաջարկում են կնքել պայմագիր:

600x580

Հետագայում նա տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ պայմանագիր է կնքում «IMG Models» հեղինակավոր գործակալության հետ: Այս գործակալության հետ աշխատել են այնպիսի ճանաչված մոդելներ, ինչպիսիք են Քեյթ Մոսը, Ժիզել Բուդխենը, Սինդի Քրոուֆուրդը, այլոք: Մոդելն սկսում է համագործակցել նաև մի շարք հանրահայտ ապրանքանիշների հետ:

2010 թվականին դառնում է Guess գովազդային գործակալության դեմքը: 2011թ-ին Ափթոնի լուսանկարներն առաջին անգամ հայտնվում են «Sports Illustrated Swimsuit Issue» ամսագրի շապիկին, որն էլ մոդելին համարում է տարվա «բացահայտում»: Այս ամենին հաջորդում է Քեյթի հայտնվելը բազում հեղինակավոր ամսագրերի շապիկներին: Կրկին նույն թվականին Քեթրինը դառնում է ներքնազգեստի ապրանքանիշ Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը:

600x580

Մոդելի ճանաչվածությունը շատ արագ աճեց համացանցում The Dougie տեսանյութի հայտնվելուց հետո, որը մեկ օրում ունեցավ 700 000 դիտում: Տեսանյութում Քեյթը ուրախ և շատ գեղեցիկ պարում է, մեկ տարի անց Քեյթի աննկարագրելի գեղեցիկ պարով հերթական տեսանյութն է հայտնվում համացանցում. այս անգամ մոդելը պարում է լողազգեստով: Տեսանյութը`LADYNEWS TV-ում:

600x580

Չնայած ունեցած հաջողություններին, Քեյթի գեղեցկությամբ ոչ բոլորն են հիացած. շատրեը նրան համարում են «գեր»՝ հաշվի առնելով կառուցվածքիայն այն չափանիշները, որոնք ցանկալի է՝ մոդելն ունենա: Այս քննադատությունների ընթացքում ի պաշտպանություն Քեյթի՝ հանդես է գալիս հոլիվուդյան բազմաթիվ աստղերի մարզիչ Դեվիդ Կիրշը: New York Magazine -ին տված հարցազրույցում՝ Կիրշը պատմել է. «Ես Քեյթի լուսանկարը տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում, և որոշ մարդիկ մեկնաբանություններ գրեցին՝ նա գեր է և ճարպոտ, ես պատասխանեցի, որ բոլորն էլ իրավուքն ունեն իրենց կարծիքը հայտնելու, բայց ես նախընտրում եմ առողջ մարմին և ոչ նիհար»: Կիրշտը պատմել է նաև, որ սկսելով աշխատել Քեյթի հետ, ամեն ինչ արել է նրա կանացի կառուցվածքը պահպանելու համար, որպեսզի Քեյթը չնմանվի մնացած մոդելներին:

600x580

Ափթոնը համագործակցել է նաև Beach Bunny ապրանքանիշի հետ, որի գովազդներում նա հաճույքով ցուցադրել է իր փարթամ մարմինը՝ ներկայանալով բիկինիով և հարսանեկան լողազգեստով:

Սակայն նմանատիպ աշխատանքները Քեյթի միակ նպատակը չեն. նա մտադիր է «գրավել» Հոլիվուդը: Մոդելը հասցրել է նկարահանվել նա մի քանի ֆիլմերում:

600x580

Քեյթի անձնական կյանքից քիչ տեղեկություն կա. ասում են՝ նա սիրավեպեր է ունեցել ռեփեր Քենի Ուեսթի և ֆուտբոլիստ Մարկո Սանչեսի հետ: Սիրում է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, ինչպես նաև պահում է կենդանիներ և կենդանիների պաշտպան է:

Ես շատ եմ սիրում սուշի և կարող եմ ամեն օր այն ուտել:

Չեմ ուզում ստեղծել պատրանք, որ ես գեղեցիկ աղջիկ եմ, որը հեշտությամբ հրաժարվում է ամեն տեսակի գայթակղություններից:

Դպրոցական տարիներին նյարդայնանում էի, որ բոլոր աղջիկները կուրծք ունեն, իսկ ինձ մոտ ամեն ինչ «հարթ» էր:

Ես սովորական կին եմ՝ բնական և բնությունից տրված գեղեցկությամբ:

Սոված մարդիկ դժբախտ են:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 10858 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.05.2024
Դիտվել է 534 անգամ
03.05.2024
Դիտվել է 248 անգամ
04.05.2024
Դիտվել է 194 անգամ
07.05.2024
Դիտվել է 147 անգամ
08.05.2024
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster