Մարդու էներգետիկ դաշտը կամ, այլ կերպ ասած, աուրան իրենից ներկայացնում է բազմաթիվ էներգիաների միաձուլում, որը բնորոշում է մարդ-անհատի հոգեւոր, մտավոր, էմոցիոնալ եւ ֆիզիկական եզակիությունը: Այդ դաշտը մասն է կազմում տիեզերական էներգետիկ այն մեծ դաշտի, որն անմիջական կերպով կապված է տվյալ անհատի հետ: Էներգետիկ դաշտն անմիջական կապ ունի մարդու գիտակցության եւ ներաշխարհի հետ: Իսկ դա նշանակում է, որ այն կապված է նաեւ մարդու մտքերի հետ:
Յոգայի ուսմունքում մարդու էներգետիկ դաշտը կապ ունի չակրաների հետ: Չակրաները հատուկ էներգետիկ տիրույթներ են մարդու մարմնում, որոնք ստեղծում են էներգիա եւ նպաստում դրա փոխանակմանը արտաքին աշխարհի հետ: Հենց չակրաների շնորհիվ է, որ մենք ստանում եւ ուղարկում ենք էներգիա դեպի տիեզերք:
Մարդու անձնային եւ բնավորության հատկանիշները առավել մեծ ազդեցություն ունեն անձի էներգետիկ դաշտի վրա: Եթե մարդը լի է բացասական մտքերով, դժգոհությամբ, սթրեսներով եւ տխրությամբ, ապա նրա էներգետիկ դաշտը նույնպես կլինի այդպիսին: Ինչպես կամայական էներգիայի տեսակ, այնպես էլ միտքը երբեք չի կորչում: Այն փոխակերպվում է էներգիայի այլ տեսակի: Եթե մենք բացասական մտքեր ենք ուղարկում տիեզերք, ապա վաղ թե ուշ դրա հետեւանքները կզգանք նաեւ առօրյա կյանքում:
Մարդն ինքը կարող է ավելի լավը դարձնել իր մտքերը եւ անձնային հատկանիշները՝ գիտելիքների, ինքնաճանաչողության, համբերատարության, կամքի ուժի շնորհիվ: Որոշ մարդիկ բնությունից օժտված են այդ հատկություններով: Ուրիշները կարող են զարգացնել այդ հատկանիշները մեծ ցանկության եւ աշխատասիրության շնորհիվ: Դա հնարավոր է նաեւ ինքնաճանաչողության եւ գիտակցության նուրբ մակարդակների զարգացման շնորհիվ: Իսկ դրա լավագույն միջոցը մեդիատացիան է կամ ինքնադիտարկումը:
Էներգետիկ դաշտի վրա ազդեցություն ունեն նաեւ մարդու շփումը արտաքին աշխարհի, մարդկանց, ընտանիքի անդամների ու ընկերների հետ: Ազդեցություն ունի նաեւ մարդու դիրքը հասարակության մեջ եւ նրա ընդգրկվածությունն այս կամ այն ոլորտում:
Նպատակամղված աշխատելով արարքների, մտքերի եւ խոսքերի վրա, մարդը կարող է մաքուր պահել իր էներգետիկ դաշտը: Ձգտումը բարուն, սիրո, արդարության, կարեկցանքի, ուրիշներին օգնելու պատրաստակամության մաքրում է մարդու էներգետիկ շերտերը եւ ազդում նրա ճակատագրի ու ապագա սերունդների կյանքի վրա:
Յոգան լավագույն միջոցներից մեկն է ինքնաճանաչողության հարցում: Պարբերական պարապմուքները, մեդիտացիաները, շնչառական վարժություններն ու ասանաները օգնում են հանգստացնել մարդու միտքը, նպաստում են մարդու ինքնաճանաչողությանն ու իրական «ես»-ի որոնմանը: Յոգայի դիսցիպլինան մեծացնում է մեր մեջ կատարյալին ձգտելու ցանկությունը: Որքան հնարավոր է, ազատ պահեք ձեր մտքերը արտաքին ազդակներից, իսկ դրա համար դուք պետք է կայուն լինեք ձեր մտքերում: Ձգտեք հասնել ինքնաճանաչողության եւ դրանով իսկ միշտ պաշտպանված կպահեք ձեր էներգետիկ դաշտը:
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45 Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: