Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Գարուն 2014. նորաձևության միտումները

05.02.2014

Չնայած նրան, որ ձմեռը լիիրավ թագավորում է, ձևավորողները չեն դադարում ներկայացնել իրենց նոր հավաքածուները, որոնք լեդիներին առաջարկում են գալիք գարուն-ամառ սեզոնի համար: Շտապեք ծանոթանալ գարնանային սեզոնի գլխավոր միտումներին:

Կարելի է վստահաբար ասել, որ առաջարկվող բազմապիսի ձևվածքների, կտորների, երանգների թվում յուրաքանչյուր լեդի կարող է իր համար ընտրել ներդաշնակ նորարարություններ, որոնք համահունչ կլինեն իր զգեստապահարանին: Եկեք ծանոթանանք սեզոնի գլխավոր տրենդների հետ:

Սպիտակ գույն

Եթե դուք վաղուց էիք երազում ճերմակ գործնական կոստյումի մասին, ապա 2014-ի գարունը ճիշտ ժամանակն է Ձեր այդ իղձն ի կատար ածելու համար: Արդեն մի քանի տարի է, ինչ սպիտակը, կաթնագույնը, բաց դարչնագույնը, փղորսկրի գույնն ու դրանց երանգները չեն կորցնում իրենց արդիականությունը: Գալիք սեզոնին ձևարարներն առաջարկում են խիստ շրջազգեստների, կիսաշրջազգստների, բաճկոնների, տաբատների լայն ընտրանի՝ իրականացված նշված երանգների շրջանակում:

600x580600x580600x580

Բարձրանախշերով և ցանցավոր կտորներ

Կիսաթափանցիկ դետալները, որոնք ավելի շատ հուշում, քան թե ցուցադրում են, հայտնվել են շատ ձևարարների հավաքածուներում: Եվ եթե բարձրանախշերով շրջազգեստներով ու բաճկոններով արդեն ոչ մեկի չես զարմացնի, ապա ցանցային կամ ասեղնագործվածքով կիսաթափանցիկ կիսաշրջազգեստներն ու տաբատները գարնանային սեզոնի նորույթներից են:

600x580600x580

 

Դաջվածքներ

Ձևավորողները գործնականում համակարծիք են. եկել է զգեստապահարանը բազմապիսի վառ և անսովոր շրջազգեստներով, անձրևանոցներով, վերնաշապիկներով, զարդեղենով, ինչպես նաև ամենատարբեր, այդ թվում՝ հայտնի նկարիչների, նկարներով հարստացնելու ժամանակը: Ինչ-որ մեկը նախընտրում է գրաֆիկական պատկերներն ու քառակուսիները, ոմանք նախապատվությունը տալիս են աբստրակտ դիմանկարներին: Սակայն լուսանկարային դաջվածքներով զգեստների հավաքածուներում գերակշռողը բնապատկերներն են լինելու: Շահեկանն այն է, որ հնարավորություն է ստեղծվում ցանկացած երանգի զգեստ ընտրել:

600x580600x580600x580

Բանան-տաբատներ

Այս մոդելը, որը ներդաշնակ է ցանկացած կառուցվածք ունեցող կնոջ համար՝ դարձյալ պատվանդանին է: 2014 թվականի գարնանը յուրաքանչյուր լեդի կարող է ընտրել ներքևում նեղ, իսկ վերևում լայնացող թեթև կտորից տաբատ: Սրանք հրաշալի կերպով քողարկում են լիքը կոնքերը: Հագնելով բանան-տաբատները բարձրակրունկ կոշիկների հետ, Ձեր կառուցվածքը լրացուցիչ սլացիկություն կստանա: Ի դեպ՝ ձևավորողներն այս սեզոնին նախապատվություն են տալիս բարձրադիր գոտկատեղով տաբատներին՝ անսովոր գոտիներով զարդարված:

600x580600x580600x580

«Արևելյան» գլխաշորեր

Ստիպված կլինեք զգեստապահարանը լցնել դաջվածքներով մետաքսե գլխաշորերով և սովորել դրանք կապելու ձևեր: Արևելյան ոճը գերիշխող է լինելու գլխաշորերի հավաքածուներում, ընդհում մինչև՝ չալմաները:

 600x580600x580

Ընդհանուր առմամբ չենք կարող չնկատել, որ նոր սեզոնը լայն հնարավորություններ է բացելու փորձարկումների սիրահարների համար: Վառ գույներ ու գեղարվեստական ստեղծագործությունների օգտագործման հնարավորություն՝ ահա գարուն 2014-ի գլխավոր միտումները, որոնք իրենց հավաքածուներում ներառել են անվանի ձևավորողները:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8602 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-07-2026 12:41
Նոր ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել այն տարածված կարծիքը, որ ազատ կամքի ժխտումը մարդկանց պակաս բարոյական է դարձնում: Ընդհակառակը, հետազոտողները պարզել են, որ ազատ կամքի պատրանք լինելը կարող է օգնել մարդկանց ավելի հեշտությամբ ներել իրենց և ուրիշներին՝ առանց նրանց ազատելու իրենց գործողությունների պատասխանատվությունից:
29-07-2026 12:28
Պերուն կունենա կին նախագահ։ Հուլիսի 28-ին Կեյկո Ֆուխիմորին երդմնակալության արարողությամբ ստանձնել է Պերուի նախագահի պաշտոնը։
29-07-2026 04:58
Երգչուհի Մեդիսոն Բիրը և NFL խաղացող Ջասթին Հերբերտը նշանադրվել են գրեթե մեկ տարվա հարաբերություններից հետո, հաղորդում է Page Six-ը: «Հարաբերությունները զարգանում էին այդ ուղղությամբ, այնպես որ ոչ ոք ցնցված չէ», - լրագրողներին ասել է ներքին աղբյուրը:
29-07-2026 03:04
Կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի Քեյթի Հոլմսը հաստատել է իր նոր ընկերոջ՝ 39-ամյա նյույորքցի նկարիչ Ջեյսոն Բարդ Յարմոսկիի հետ իր հարաբերությունները: Զույգը միասին մասնակցել է Ferragamo-ի շնորհանդեսին, որտեղ 47-ամյա Հոլմսը լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել թափանցիկ բլուզով և ծոպավոր կիսաշրջազգեստով՝ գրկախառնվելով ընկերոջ հետ: 
29-07-2026 02:35
Ալժիրի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովրդական ժողովը, երեքշաբթի երեկոյան իր պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ է ընտրել։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Պետության չորրորդ բարձրաստիճան պաշտոնյան է դարձել ալերգոլոգ-բժիշկ, մայրաքաղաքն ընդգրկող Ալժիր նահանգից ընտրված պատգամավոր Խալիդա Բուֆեդեշը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1331 անգամ
25.07.2026
Դիտվել է 404 անգամ
24.07.2026
Դիտվել է 330 անգամ
28.07.2026
Դիտվել է 185 անգամ
29.07.2026
Դիտվել է 148 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster