|
Եվս մեկ պատճառ սուրճ խմելու համար
13.01.2014
Մոռացեք այն ամենն, ինչ լսել ենք այն մասին, թե սուրճը ջրազրկում է: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ այն ջրազրկում է ոչ ավել, քան ջուրը:
med.news.am-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Բիրմինհեմի համալսարանի գիտնականները 50 առողջ տղամարդուց կազմված խմբում հետազոտություն են իրականացրել: Նրանցից կեսին երեք օր շարունակ տվել են չորս բաժակ սուրճ: Երկրոդ խումբը դրա փոխարեն խմել է չորս բաժակ ջուր: Երկու խմբում էլ հետեւել են վերահսկվող դիետայի, բայց չեն արել ֆիզիկական վարժություններ, քայլքից բացի: 10 օր անց երկու խմբերը փոխվել են տեղերով:
Օրգանիզմում հեղուկի մակարդակի ստուգմանն ուղղված թեստի իրականցումից հետո, հետազոտողները ոչ մի տարբերություն չեն գտել այդ երկու խմբերի միջեւ:
Բայց կիրառելի է արդյո՞ք դա կանանց դեպքում: Հետազոտողները վստահ չեն, քանի որ կանանց արյան հորմոնները կարող են այլ կերպ ազդել արդյունքների վրա:
Եւս մեկ պատճառ՝ առավոտյան սուրճը սիրելու համար: 2012 թվականին իրականացված հետազոտության մեջ , ԱՄՆ-ի քաղցկեղի Ազգային ինստիտուտի գիտնականները հաստատել են, որ կոֆեինով կամ առանց կոֆեինի սուրճ խմող մեծ մարդիկ ավելի երկար են ապրել, քան ընդհանրապես սուրճ չխմողները:
Մանրամասն` այստեղ: Դիտվել է 9726 անգամ
Читать на русском
|