Լավագույն փայլերը' կատարյալ շրթունքներ ունենալու համար
23.12.2013
Ձմեռը տարվա այն եղանակն է, երբ հիգիենիկ շրթներկեր ու փայլեր օգտագործում են անգամ նրանք, ովքեր մշտապես խուսափել են դրանցից: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում փայլերի չորս տեսակ, որոնք կարող եք օգագործել՝ ունենալով կատարյալ ու խնամված շրթունքներ:
Jane Iredale Lip Drink
Այս փայլն իր մեջ պարունակում է С և Е վիտամիններ, բույրը ևս Ձեզ անտարբեր չի թողնի: Կիտրոնի, նարինջի գայթակղիչ բույրը Ձեզ մոտ այն օգտագործելու մեծ ցանկություն կառաջացնի:
EOS Lip Balm
EOS-ի փայլերը հրաշալի կերպով կպաշտպանեն շրթունքներն այս ցուրտ եղանակին: Վստահ եղեք՝ հենց այն հայտնվի Ձեր ձեռքում, կսկսեք օգտագործել օրվա ընթացքում բազմաթիվ անգամ:
Toit Bel Sensitive Lip Balm
Եթե Դուք ոչ մի տեսակի փայլի չեք վստահում, ապա Toit Bel Sensitive Lip Balm-ն իսկական բացահայտում է Ձեզ համար: Այն պատրաստված է ծիրանի յուղով, որն ընդունակ է վերականգնել նույնիսկ ամենավնասված մաշկը:
Dior Crème de Rose Lip Balm
Dior-ի այս մեղմ բույրը հենց այն է, ինչ դուր կգա բոլոր կանանց: Շնորհիվ այս փայլի՝ կունենաք Ձեր երազած շրթունքները:
Սիրելի լեդիներ, գեղեցիկ եղեք տարվա ցանկացած եղանակի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10792 անգամ
Читать на русском
|