Զարդերը պահելու յուրօրինակ գաղափարներ
19.11.2013
Զարդերը ցանկացած կնոջ կերպարի անբաժանելի մասն են: Գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի իր ճաշակն ու հայացքները՝ կապված նորաձևության թրենդների հետ:
Սակայն պետք է նշել, որ յուրաքանչյուր աքսեսուար՝ թևնոց, մատանի, ականջօղ, շղթա ընդունակ է զարդարել ցանկացած զգեստ և ընդգծել կնոջ անհատականությունը: Իսկ որտե՞ղ եք պահում Ձեր զարդեր, սիրելի լեդիներ: Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում զարդերը պահելու օրիգինալ տարբերակներ:
Դեկորատիվ ծառեր:
Գեղեցիկ ակահակներում դրված դեկորատիվ ծառերը իդեալական տարբերակ են զարդերը պահելու համար, այդպես նաև կգեղեցկացնեք այն վայրը, ուր ապրում եք, իսկ շղթաներն էլ չեն խճճվի ու պոկվի:
Շրջանակներ:
Նրանք, ովքեր չեն սիրում զարդերը թողնել սեղանին կամ պահարանում, կարող են կիրառել այս տարբերակը: Ցանկացած շրջանակ հրաշալի տարբերակ է՝ Ձեր զարդերն այնտեղ դասավորելու, այդպես Դուք զերծ կմնաք ամեն օր դրանք փնտրելու գործընթացից:
Փայտից կախիչ:
Ցանկացած նման կախիչ հերթական իդելական տարբերակն է՝ կանացի զարդերը պահելու:
Դեկորատիվ ձեռք:
Այս ձեռքերի շնորհիվ ոչ մի զարդ չի կորչի:
Փոցխ:
Գուցե առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց այգիներում օգտագործված հին փոցխերը, իրենց ատամների շնորհիվ, շատ յուրօրինակ են զարդերը պահելու համար:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 13976 անգամ
Читать на русском
|