«Cartier. Պատմություն և ոճ» խորագիրով ցուցահանդես՝ Փարիզում
15.11.2013
Դեկտեմբերի 4-ից փետրվարի 16-ը Փարիզի Grand Palais-ում կանցկացվի «Cartier. Պատմություն և ոճ» խորագրով ցուցահանդեսը:
Ցուցադրության կներկայացվեն 600-ից ավել ոսկյա զարդեր, կենցաղային պարագաներ, ձեռքի և սեղանի ժամացույցներ, որոնք կմատուցվեն զգեստների, վերարկուների, աքսեսուարների հետ՝ կահույքով և գեղանկարներով շրջապատված, պաստառների ու լուսանկարների ֆոնի վրա:
Ավելի քան 200 էսքիզ և բազմաթիվ արխիվային փաստաթղթեր այցելուներին կբացեն ոսկերչության արվեստի գաղտնիքները: Հիմնական ցուցանմուշները ներկայացված են Cartier տան կողմից, իսկ լրացուցիչ պարագաները բերված են տարբեր թանգարաններից:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 15008 անգամ
Читать на русском
|