|
Victoria's Secret-ի հեքիաթային ցուցադրությունը (շքեղ ֆոտոշարք)
15.11.2013
Քենդիս Սվեինփոլ, Ալեսանդրո Ամբրոսիո, Ադրիանա Լիմա, Կարա Դելվին, Կարլի Քլոսս, Դաուտցեն Քրեզ և աշխարհի այլ ամենագեղեցիկ մոդելները մասնակցեցին Victoria's Secret-ի Նյու Յորքում կայացած ավանդական տարեկան ցուցադրությանը:
Թիթեռնիկների, սպիտակաձյունիկների, հրաշագործներիի, հրեշտակների և հեքիաթային այլ հերոսների կերպարներով հայտնվեցին Victoria's Secret-ի «հրեշտակները»: Բեմում շոուն ներկայացված էր թատերական դեկորներով, ցուցադրությունն ուղեկցվում էր Թեյլոր Սվիֆթի վոկալով:
Ինչպես և խոստացվել էր այս ցուցադրությունը դարձավ ամենապայծառ ներկայացումներից մեկը, որը կհիշվի ապրանքանիշի ողջ պատմության ընթացքում. խելաքահան անող «հրեշտակներ» խենթացնող հագուստներով՝ պատված թանկարժեք քարերով, մարգարիտներով, փետուրներով:
Աշխույժ երաժշտության ներքո մանեկենուհիները քայլում էին բեմահարթակով, պարում, կոկետություն անում և ցուցադրում ժանյակավոր կորսետներ, ներքնազգեստի հավաքածուներ:
Այս տարի, ինչպես նախկինում, երեկոյի հյուրերն աշխարհահռչակ աստղեր էին:
Աղբյուր` LADYNEWS.am
































Դիտվել է 4668 անգամ
|