|
Միլա Կունիսի տեսքը սարսափեցրել է
06.11.2013
Երբեմն աստղերն իրենց արտաքին տեսքով շոկ են առաջացնում երկրպագուների մոտ: Վերջերս լրագրողներին հաջողվել է «բռնացնել» Միլա Կունիսին բնական տեսքով՝ պզուկներով, դեմքի պղտոր գույնով և անլվա մազերով:
Լրագրողներին հաջողվել է նկարել Կունիսին՝ մարզասրահից դուրս գալուց: Նրա արտաքին տեսքը սարսափ է առաջացնում: Եթե նրա անլվա մազերը՝ տարօրինակ կերպով հավաքած, դեռ կարելի է թողնել աննկատ, ապա դերասանուհու դեմքն ուղղակի շոկ է առաջացնում:
Կունիսի մաշկը շատ վատ վիճակում՝ մեծ պզուկներ, սև կետիկներ ու բծեր, դեմքի տհաճ գույն: Պարզ է՝ Կունիսը վաղուց չի եղել կոսմետոլոգի մոտ: Այդ նկարը տեսնելուց հետո անգամ Լեդի Գագան այդքան սարսափելի չի թվում առանց դիմահարդարման, ինչպես առաջ էր. վերջինիս դեմքին գոնե պզուկներ չկան:
Ինչպես երևում է, Կունիսը հաճախ է մաշկի հետ կապված խնդիրներ ունենում: Գարնանը նրան կրկին նկատել էին առանց դիմահարդարման: Այն ժամանակ բոլորը քննարկում էին նրա աչքերի շուրջը եղած մուգ գույնն ու մաշկի աններդաշնակ ու անհավասար երանգը: Երկրպագուններն ու բլոգերները ենթադրեցին՝ Միլան իրեն լրիվ անուշադրության է մատնել: Իսկ հիմա, ինչպես երևում է, իրավիճակն ավելի է բարդացել. Միլան ավելի ահավոր տեսք ունի:
Դժվար է ենթադրել, թե ինչ կլինի նրա դեմքի հետ որոշ ժամանակ անց, եթե նա այդպես էլ իրենով չզբաղվի:
Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 10801 անգամ
Читать на русском
|